f

Անկախ

ՀՀ իշխանությունները պետք է գործադրեն բոլոր միջոցները՝ ապահովելու Արցախի բոլոր կալանավորյալների ազատ արձակումը. ՀՅԴ


Հայաստանի իշխանություններն ու միջազգային հանրությունն առանց հապաղելու պետք է գործադրեն իրավական, քաղաքական եւ դիվանագիտական բոլոր միջոցները՝ ապահովելու Արցախի բոլոր կալանավորյալների ազատ արձակումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

Նա մասնավորապես,  նշել է. «Բերձորի միջանքում ադրբեջանական ուժերի կողմից ձերբակալվել է եւ Բաքու տեղափոխվել բարերար եւ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Կալանավորվել է նաեւ Արցախի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Անընդունելի մեղադրանքներով կալանավորելու այս որոշումը, ըստ ամենայնի, հեռահար նպատակներ ունի եւ Ադրբեջանի բռնապետության հերթական աղաղակող ապօրինությունն է։

Մեր պահանջն է, որպեսզի Հայաստանի իշխանություններն ու միջազգային հանրությունն առանց հապաղելու գործադրեն իրավական, քաղաքական եւ դիվանագիտական բոլոր միջոցները՝ ապահովելու Արցախի բոլոր կալանավորյալների ազատ արձակումը։

Մենք էլ մեր հերթին գործադրելու ենք առավելագույնս այս ուղղությամբ, ինչպես նաեւ աշխատելու՝ ապահովելու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, տարբեր երկրների պետական, քաղաքական գործիչների եւ հեղինակավոր անհատների ճնշումն Ադրբեջանի վրա։

Արցախի ղեկավարներ եւ հայրենիքի պաշտպան ազատամարտիկներ առեւանգելը եւ կեղծ մեղադրանքներով կալանավորելն Ադրբեջանի հանցավոր գործելաոճն է, որը չի կարող անարձագանք մնալ եւ պետք է արժանանա կտրուկ հակազդեցության։

Հակառակ ազգովին կրած ծանր հարվածին՝ մենք իրավունք չունենք ընկրկելու, հուսալքվելու։

Պայքարը շարունակվելու է։

Հայաստան  Հակոբ Տեր-Խաչատուրյան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին