f

Անկախ

Եթե անգամ Ադրբեջանը գոհ է այս արդյունքից, միևնույնն է՝ սրանով հակամարտությունը չի լուծվում․ Քավանո


Ոչ ոք չի կարող գոհ լինել այս արդյունքից, նույնիսկ՝ Բաքուն, իսկ եթե Ադրբեջանը նույնիսկ գոհ է կատարվածից, ապա ես անձամբ չեմ կարծում, թե այն լուծում է տալիս հակամարտութանը: NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Կենտուկիի համալսարանի Փաթերսոնի դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Քերի Քավանոն՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և դրա ճնշման տակ իրականացվող էթնիկ զտմանը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանմանը։

Քավանոն համոզված է՝ եթե անգամ Լեռնային Ղարաբաղից ողջ բնակչությունը հեռանա Հայաստան, այդ դեպքում ևս խնդիրը չի լուծվելու։

«Հիմնարար հարցեր կան, որ լուծված չեն․ ինչպե՞ս մարդիկ կկարողանան միասին ու ներդաշնակ ապրել մի վայրում, որտեղ դարեր շարունակ ապրել է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Հիմա տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ փախչում, նրանք հարմարավետ չեն զգում, վստահ չեն, որ ապահով կլինեն։ Կկարողանա՞ն նրանք վերադառնալ հետո, երբ կռիվն ավարտված լինի։ Կա՞ վստահություն, որ կկարողանան ետ վերադառնալ: Սա փոփոխություն է, և ոչ թե խաղաղության պայմանագիր, սա ստատուս քվոյի փոփոխություն է, որին նախկինում մենք ականատեսն ենք եղել Կովկասում։ Այս հակամարտությունում ստատուս քվոյի փոփոխություն մենք տեսել ենք նախկինում, երբ Հայաստանը մեծ հաջողություններ ունեցավ մարտի դաշտում 1990-ականների կեսերին։ Այժմ Ադրբեջանը ևս մեծ հաջողություններ ունի մարտի դաշտում։ Դա չի նշանակում, որ այս մարտերից հետո լարվածությունը չի պահպանվի։ Այսօր, երբ մարդիկ փախչում են, կարծում եմ՝ շատ կարևոր է, որ նրանց ընտրության հնարավորություն տրվեց, որպեսզի իրենք որոշեն, թե ինչ անեն, որոշեն՝ արդյո՞ք իրենք անձամբ ապահով են զգում իրենց։ Գիտե՞ք, այնպես չէ, որ մարդկանց կարող ես ասել՝ ոչ, ոչ, մնացեք, դուք պետք է մնաք այնտեղ։ Ոչ, նրանք պետք է ունենան ընտրություն կատարելու հնարավորություն․․․ Նրանք իրենց ապահով չե՛ն զգում, ու քանի որ ես տարածաշրջանում ընկերներ ու ծանոթներ ունեմ, դա ինձ չի զարմացնում։ Նրանք նոր են վերապրել տասը ամիս տևած շրջափակումը, ռազմական կայծակնային հարձակման ենթարկվել։ Եվ հիմա՝ Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանությունների վերացումից հետո, չկա մեկը, ում տեղում մնացած բնակչությունը կարող է դիմել, բացի Ադրբեջանի ոստիկանությունից»,- նկատեց պաշտոնաթող դիվանագետը:

Քավանոն շեշտում է՝ եթե սա պարզապես ռազմական ճանապարհով տարածքի վերականգնում է, ապա իրականում դրանով Ադրբեջանը չի հասել այն նպատակին, որն այս ամենի պատճառ է դարձել և նույնիսկ չի վերականգնել այն Ադրբեջանը, որը նախկինում գոյություն ուներ։

«Նախկինում Ադրբեջանում տարբեր ազգեր էին ապրում, ինչից երկիրը շահում էր։ Հեյդար Ալիևը ինձ հետ մասնավոր զրույցներում միշտ ասում էր, որ սիրում է գնալ Ստեփանակերտ, որը նա Խանքենդի էր անվանում: Դա մի վայր էր, որը նրան դուր էր գալիս, որտեղ տարբեր ազգության մարդիկ էին ապրում։ Ողջ երկրում էր բնակչությունը բաղկացած տարբեր ազգերից: Այս տարածաշրջանում իդեալական կլիներ խաղաղ կարգավորումը, որը թույլ կտար առաջ շարժվել: Այսօր կարող է հարց ծագել․ իսկ ի՞նչ կլինի ուժի կիրառումից սրան հասնելուց հետո՝ արդյո՞ք ապագայում ինչ-որ պահի պատերազմը կվերսկսվի, կլինի՞ պատերազմ Լեռնային Ղարաբաղի համար, միջանցքի համար, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հետ: Չեմ կարծում, թե մեծ վստահություն կլինի մի տարածաշրջանի նկատմամբ, որտեղ կայունություն, վստահություն չկա: Դժվար է այսպիսի պայմաններում ներդրումներ ներգրավելը, առավել եւս՝ օտարերկրյա ներդրումներ»,- շեշտեց Քավանոն։

Հայաստան Քերի Քավանո

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին