f

Անկախ

Շահրամանյանի հրամանագիրն իրավական ուժ չունի և կարող է չեղարկվել նույնիսկ ԼՂ տարածքից դուրս


Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում գնահատել է Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու հրամանագրի իրավական հիմքերը։

Արցախի Հանրապետության լուծարման մասին ԱՀ նախագահի հրամանագիրը իրավական որևէ արժեք չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը։

«Սա որևէ իրավական արժեք, որևէ իրավական նշանակություն չունի, և, եթե մենք հետագայում ունենանք այնքան հնարավորություն, զենք– զինամթերք, որ ասենք` մենք ունեցել ենք հանրապետություն, դուք բռնությամբ դա շրջանցել եք, հիմա մենք վերականգնում ենք այդ ամենը, ինչի իրավական հիմքերը ունենք, որևէ մեկը մեզ չի կարող դրանում մեղադրել»,– ասաց Դանիելյանը։

Նրա գնահատմամբ` Արցախի նախագահի հայտարարության իմաստը եղել է մարդկանց ահազանգելը, որ վերջ, չկա Արցախի Հանրապետություն։ Իսկ միանձնյա որոշման տարբերակն ընտրվել է, որպեսզի դա տեղի ունենա առանց ձգձգումների ու քաշքշուկների, որպեսզի որոշումն արագ ընդունվի ու կիրառվի։

Արդարադատության նախկին նախարարի խոսքով` եթե անգամ Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցվեր ոչ թե նախագահի միանձնյա հրամանագրով, այլ հանրաքվեով` այնպես, ինչպես ժամանակին հռչակվել է Արցախի անկախ հանրապետությունը, ապա միևնույն է, այդ որոշումը ևս իրավական ուժ չէր ունենա, քանի որ ընդունվել է բռնաջնջման վտանգի ներքո, իսկ միջազգային իրավունով` ցանկացած իրավական ակտ, որ ընդունվում է սպառնալիքի տակ, համարվում է անվավեր։

Հայտնել ենք, որ սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։ Մինչ այդ նույն հրամանագրով լուծարվում են կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները։

Փաստաթղթում նշվում է, որ այդ ամենն արվում է «ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակից, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից ելնելով»։

Այս ձևակերպումը, Գևորգ Դանիելյանի մեկնաբանմամբ, հենց վկայում է այն մասին, որ հրմանագիրը ստորագրվել է սպառնալիքի ազդեցության տակ։

«Ինքը շատ ճիշտ է արել, որ այդ ձևակերպումը տվել է, որպեսզի նաև պատմության համար հետագայում պարզ դառնա, որ ինքը ճարահատյալ է ստանձնել է մի լիազորություն, ստորագրել մի փաստաթուղթ, որի իրավունքը չունի։ Ինքը չէր կարող նման բան ստորագրել. արել է, որովհետև իրավիճակը եղել է անելանելի»,– ասում է Դանիելյանը։

Փոխարենը մասնագետն արձանագրում է, որ հայկական կողմին տարատեսակ փաստաթղթեր ստորագրել ստիպող Ադրբեջանն ինքը որևէ փաստաթուղթ չի ստորագրում, և բոլոր հայտարարություններն անում է բանավոր կերպով։

Խոսելով ԱՀ նախագահի հրամանագրի հնարավոր չեղարկման մասին` Գևորգ Դանիելյանը նշեց, որ դրա իրավական ճանապարհը սպառված չէ։ Այդ ընթացակարգը կարող է իրականացվել նաև ԼՂ տարածքից դուրս, օրինակ` Հայաստանում։

«ԼՂՀ–ն Սահմանադրական դատարան չունի, այնտեղ կա Գերագույն դատարան, որը նաև Սահմանադրական դատարանի լիազորություններով է օժտված։ Արցախի պատգամավորները կարող են դիմել Գերագույն դատարան` նախագահի հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու պահանջով։ Ընդ որում, որևէ տեղ գրված չէ, որ Գերագույն Դատարանը պետք է գործի հենց Ստեփանակերտում։ Գերագույն Դատարանը գործում է հանուն Արցախի հանրապետության։ Որտեղ կգործի, դա էական չէ։ Կարող է արտագնա նիստ գումարել։ Արտագնա նիստի հնարվորությունն ամրագրված է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի օրենքներով»,– նշում է մեր զրուցակիցը։

 

Այլ հարց է, որ այս պահին Արցախի ո՛չ ԱԺ–ն, ո՛չ դատական համակարգն այն վիճակում չեն, որ մտածեն իրավական այս ընթացակարգերի իրականացման, նիստեր գումարելու ու որոշումներ ընդունելու մասին։ Արցախում այսօր գոյության պայքար է, պետական համակարգի ներկայացուցիչներին էլ սպառնում է Ադրբեջանի կողմից գերեվարվելու, բռնությունների ենթարկվելու սցենարը։

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։

Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Սեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, ապա սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։

Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։

Գևորգ Դանիելյան Արցախի Հանրապետություն Սամվել Շահրամանյան հրամանագիր Հայաստան

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին