f

Անկախ

«Աչքերին թոզ փչելու փորձ»․ Իրանում արձագանքել են միջանցքի մասին Էրդողանի հայտարարությանը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը կարող է տպավորություն ստեղծել, թե Բաքուն եւ Անկարան հրաժարվել են Հայաստանի տարածքով միջանցքի հարցում իրենց մտադրություններից եւ կարող են փորձել հաղորդակցություն բացել Իրանի միջով։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ Էրդողանն ավելի վաղ հայտարարել է, որ եթե Հայաստանը թույլ չտա միջանցք բացել իր տարածքում, ապա Իրանը «ուրախությամբ կընդունի, որ այդ միջանցքն անցնի իր տարածքով»։

«Նախ, միջանցք եզրույթն ինքնին հարցեր է առաջացնում։ Եթե միջանցք ասելով հասկանում են արտատարածքային հաղորդակցություն, ապա եթե այն հնարավոր չէ Հայաստանի տարածքով, ապա հնարավոր չէ նաեւ Իրանի տարածքով։

Եթե նկատի ունեն արդեն գոյություն ունեցող ճանապարհների եւ երթուղիների գործունեության ռեժիմի փոփոխություն, ապա դա նույնպես դժվար է պատկերացնել։ Իրանը միշտ համագործակցել է ընդունված նորմերին համապատասխան։

Ուստի կարծում եմ, որ այդ հայտարարությունը փորձ է՝ թոզ փչելու միջազգային հանրության աչքերին։

Վերջին երեք տարում Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտեցումներից կարելի է եզրակացնել, որ նրանք ցանկանում են ստանալ արտատարածքային միջանցք եւ կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Այդ դեպքում Հայաստանի համար ի՞նչ տնտեսական շահի մասին կարող է խոսք լինել։ Եթե այդպես լինի, ապա դա կլինի Պանամայի կամ Սուեզի ջրանցքի նման մի բան, եւ Հայաստանին լավագույն դեպքում տարեկան որոշակի գումար կվճարեն։

Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակումը եւ ճանապարհների բացումը՝ նույնիսկ Հայաստանի ինքնիշխանության ներքո, կարճաժամկետ հեռանկարում չի կարող որեւէ իրական տնտեսական օգուտ բերել Հայաստանին՝ հաշվի առնելով Հայաստանի ներուժը:

Ուստի Հայաստանի տնտեսությունը պետք է պատրաստ լինի տեխնոլոգիական զարգացման, որպեսզի նրա տնտեսությունը կարողանա մրցակցել թուրքականի հետ»,-ասաց պատգամավորը։ 

տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում Իրան Թուրքիա Ադրբեջան Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին