f

Անկախ

Այրվածքաբանության կենտրոնում բուժում են ստանում պայթյունից տուժած 86 մարդ, 20–ի վիճակը ծայրահեղ ծանր է


Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում այս պահին բուժում են ստանում  պայթյունից տուժած 86 մարդ, նրանցից մոտ 20–ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին լրագրողներին ասաց կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։

«Բուժառուների ինքնությունը հայտնի է։ Մեծ մասը գտնվում է ծանր վիճակում, իսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներն այս պահին վերակենդանացման բաժանմունքում են։ Նրանք ապահովված են իրենց այս պահին անհրաժեշտ  հատուկ սնունդով, և հագուստով, որը թույլ է տալիս անհրաժեշտ վիրակապությունները ճիշտ կատարել», – ասաց տնօրենը։

Ըստ բժշկի, այսօր բոլորին վիրակապում են. Արցախում կատարված հին վիրակապություններն ամբողջությամբ հանվում են, մաշկը մշակվում է, հեռացվում են մեռուկացած հյուսվածքները և նոր վիրակապումներ են իրականացվում։

«Հիվանդների այրվածքները հիմնականում երկու տեսակի են ՝ մեկը մեծ մակերեսով, իսկ մյուսը, երբ այրվածքը փոքր է, բայց ախտահարումը՝ խորը։ Գրեթե բոլորը դեմքի շրջանում այրվածքներ ունեն, մի մասի մոտ առկա են նաև վերջույթների, գրեթե բոլորի մոտ՝ ձեռքերի», – ասաց Հովհաննես Հովհաննիսյանը

Ըստ նրա, Այրվածքաբանության ազգային կենտրոնի թիմը, ցավոք սրտի, վերջին տարիներին նման տուժածների հետ աշխատելու մեծ փորձ է ձեռք բերել։ Նա նաև նշեց, որ այժմ բժիշկները մեծ ծանրաբեռնվածությաբ են աշխատում, և պետք է պատկերացնել, թե ինչ են նրանք զգում և ապրում․ գիշերը ժամը 03։00-ին բժիշկներից մեկը դուրս է եկել պալատից, հենվել պատին ու լաց եղել, ապա կրկին շարունակել իր աշխատանքը։

Նան նշեց, որ այժմ միջին ծանրության հիվանդները տեղափոխվում են նույն կենտրոնի մաշկաբանների վերահսկողության տակ, որպեսզի այրվածքաբանական թիմը կարողանա նոր հիվանդներ ընդունել։

«Գրեթե բոլոր բուժառուների հետ առավոտյան հաջողվել է զրուցել, նրանք գիտակցության մեջ են և դժվարությամբ, բայց կարողացել են հայտնել իրենց անուն ազգանունը, ծննդյան օրը, ամիսը։ Բայց մենք սպասում ենք 5-7-րդ օրվան, երբ հիվանդների վիճակը կտրուկ վատանում է՝ պայմանավորված այրվածքի մակերեսով, օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններով, հիմնականում՝ թունավորմամբ և հեղուկի կորստով։ Այսինքն՝ այս պահին որքան միջին և ծանր հիվանդներ ունենք, ցավոք սրտի, պատրաստ ենք նրանց վիճակի վատթարացմանը 5-7-րդ օրերի ընթացքում>» -ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

 Նրա խոսքով՝ Վերակենդանացման բաժանմունքն այս պահին ծայրահեղ ծանրաբեռնված է, սակայն մասնագիտական ռեսուրսը բավարարում է․ կենտրոնին միացել են կամավոր բժիշկներ, որոնք օգնում են միջին բուժանձնակազմի, բուժքույրական և սանիտարական աշխատանքներին։ Արտերկրից ժամանած գործընկերները ևս օգնության են հասել․ Իսպանիայից ժամանել են 4 բժիշկ՝ վերակենդանացման մասնագետներ, պլաստիկ ու ռեկոնստրուկտիվ վիրբույժներ, իսկ Մեծ Բրիտանիայից՝ մեկ ռեկոնստրուկտիվ վիրբուժության մասնագետ։

Հայաստան Այրվածքաբանության ազգային կենտրոն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին