f

Անկախ

Լավագույն դաշնակցային հարաբերություններով կարող ես լուծել խնդիրների 30 տոկոսը․ Հայաստանը ուզում է լուծել 300-ը. Կիվիրյան


Այս օրերին այստեղ զուգահեռ ռուսական և արևմտյան պաշտոնյաներ են այցելում, քանի որ պայքարը Հայաստանի և տարածաշրջանի համար շարունակվում է, ինչ-որ առում՝ նոր է սկսվում և կարող է տարատեսակ զարգացումներ ունենալ, քանի որ այնպես չէ, որ Մոսկվան այդքան հեշտությամբ հրաժարվելու է աս տարածաշրջանից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Այո, նրանք ունեն խնդիրներ, դրա համար չեն ցանկանում գնալ կոշտ առճակատման ադրբեջանաթուրքական դաշինքի և նրանց հետևում կանգնածների հետ, կախվածություն ունի երկու պետությունից էլ։ Պարզ է նաև, որ եթե ընտրություն է գնում Հայաստանի և Ռուսաստանի շահերի միջև, նրանց ընտում են իրենց երկրի շահերը»,- ասաց նա։ 

Դրա համար, վերլուծաբանի կարծիքով, ազգերը իրենց հույսը պետք է հիմնականում դնեն իրենց վրա․ «Անգամ լավագույն դաշնակցային հարաբերություններով լավագույն դեպքում կարող ես լուծել խնդիրների առավելագույնը մինչև 30 տոկոսը։

Ողջ խնդիրն այն է, որ հայ ազգը փորձում է դաշնակից գտնել, որը կլուծի իր խնդիրների ոչ թե 100, այլ  300 տոկոսը։ Դրա համար երեխայի պես նեղսրտում է, որ չի կարողանում գտնել նման երկիր, չի հավատում, որ չկա։ Սա վկայում է այն մասին, որ ցեղախմբից դեռ ազգ, առավել ևս քաղաքական ազգ չենք դարձել։ Այսինքն, մեր կարծիքով եթե Ռուսաստանը իր դաշակցային պարտավորությունները 100 տոկոսով չի կատարում, դա ոչ թե նշակակում է, որ այդ մոդելը չի աշխատում, այլ, որ մենք պետք է ուրիշ դաշնակից գտնենք․ ինչ-որ բարի քեռի կա, մնում է այդ բարի քեռիին գտնել, և նա մեր բոլոր խնդիրները կլուծի»։

Կիվիրյանը Արևմուտքի պահվածքը Արցախի հարցում որպես ցինիկության գագաթնակետ է գնահատում․ «Պատերազմից հետո ինչքան ասես՝ արիշտա չէին կախում հայ ազգի ականջներից։ Մարդիկ հավատում էին, որ նրանք ամեն դեպքում կգան։ Ի՞նչ էր ԱՄՆ-ի երեկվա հայտարարությունը, որ ասում է՝ միջազգային վերահսկողություն պետք է սահմանել, երբ Արցախն էլ չկա։ 

Դա միջազգային քաղաքականության ցինկությունն է, այն ազգերին, որ սա չեն հասկանում, նման կերպ են վերաբերվում։ Սթափվեք։ Ձեզ թվում է՝ Եղեռնից առաջ և հետո նույնը չի՞ տիրել միջազգային հանրությունում․ այնքան սրտաճմլիկ նյութեր կգտնեք հայ ժոողովրդի ճակատագրի մասին,ամբողջ աշխարհը ցավում էր, բայց արդյունք չկար, որովհետև նրանք իրենց շահերն ունեն»։

Հայաստան Արգիշտի Կիվիրյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին