Արցախում ադրբեջանական զինուժի կողմից իրականացված էթնիկ զտման, Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր զոհեր և վիրավորներ ունենք։ Նրանք նաև ՀՀ քաղաքացիներ են հանդիսանում։ ՔՊ-ական իշխանությունը սուգ չի հայտարարում, ձևացնում է , թե ոչինչ չի կատարվում, <<վսյո խորոշո պրեկրասնյա մարկիզա>։ Հանրությունն էլ սուգ հայտարարելու պահանջ չի ներկայացնում, որովհետև գրեթե 3 տարի, 2020թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո, ազգը հարատև սգի մեջ է ապրում, և դա սովորական բան է դարձել։