f

Անկախ

Գնդապետի որդին զոհվել է Վանքի պաշտպանության ժամանակ․ Տիգրանը հրաժարվել է թողնել դիրքն ու կռվել է մինչ վերջին փամփուշտը


Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների արդյունքում զոհված 21-ամյա Տիգրան Ավետիսյանի աճյունը տեղափոխել են Հայաստան և կհուղարկավորեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տիգրանի հորեղբորորդին՝ Արսեն Ավետիսյանը։

Տիգրան Ավետիսյանը ծնվել է զինվորականի ընտանիքում, եղբոր՝ Առնոլդի հետ սովորել Ստեփանակերտի Ք․ Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Նրա հայրը՝ գնդապետ Արսեն Ավետիսյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Պաշտպանության բանակում, չորս պատերազմների մասնակից է։ 2020թ․ 44 օրյա պատերազմի օրերին Արսեն Ավետիսյանը որդիների հետ կռվել է Ջրականի (Մեխակավանի) ուղղությամբ։

Տիգրանը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44 օրյա պատերազմը, Ջրականի՝ թշնամու վերահսկողության տակ անցնելուց հետո 18-ամյա Տիգրանը հասցրել է հանել Մեխակավանի եկեղեցու խաչն ու զորամասի կարևոր փաստաթղթեր վերցնելով նահանջել Հադրութ, որտեղ հոկտեմբերի 9-ին մերձամարտի մեջ է մտել ադրբեջանցիների հետ և վիրավորվել նռնակի պայթյունից, ապա տեղափոխվել հոսպիտալ։ Տիգրանի հարազատները նրանից լուր չեն ունեցել շուրջ 10 օր և նրա անունը ներառվել է անհետ կորածների ցուցակում։

«44 օրյա պատերազմի օրերին գրեթե հույս չկար, որ Տիգրանը ողջ է, մինչև նրանից զանգ չստացանք։ Տիգրանը շատ ծանր էր տանում Ջրականի, Հադրութի և մյուս տարածքների կորուստը։ Ամեն առիթով ասում էր, որ պիտի վրեժ լուծի Լևոնի և մյուս մարտական ընկերների մահվան համար։ Զորացրվելուց հետո Տիգրանն առանց որևէ մեկի կամքը հաշվի առնելու պայմանագրային ծառայության անցավ ՊԲ-ում»,-պատմեց Արսեն Ավետիսյանը։

Արցախի դեմ ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ Տիգրանն իր մարտական ընկերների հետ իրականացրել է Արցախի Վանք գյուղի պաշտպանությունը՝ կռվելով Նարեշտար և Չարեքտար բնակավայրերի մարտական դիրքերում։ Ազգականի խոսքով՝  վաշտի հրամանատարի վիրավորումից հետո Տիգրանը հրաժարվել է թողնել մարտական դիրքն ու ոտքից վիրավոր կռվել մինչև վերջին փամփուշտը։

Ավելի ուշ ՊԲ զինծառայողները փորձել են դուրս բերել Տիգրանին դիրքից, սակայն այն արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ է եղել։ Արդեն հրադադարից 4 օր անց՝ որոնողական աշխատանքների արդյունքում Տիգրանի դին հայտնաբերել են մարտական դիրքում՝ զենքը ձեռքում՝ մինչև վերջին փամփուշտը կրակված։

processed-1520a40a-7c47-426c-a485-c27c9cdc2397_5CJPEfTi.jpeg (26 KB)

processed-478895da-a46c-491e-94df-d56de34e9a3e_esucvrID.jpeg (39 KB)

Տիգրան Ավետիսյան ադրբեջանական ագրեսիա Արցախ զոհեր և վիրավորներ Հայաստան

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին