Մեծ թվով կարմիր բերետավոր ոստիկաններ Ամերիկյան համալսարանի շենքից ու բակից բերման են ենթարկում ուսանողներին։
Ոստիկանությունից հայտնել են, որ Հայաստանի Ամերիկյանի համալսարանի բակից բերման է ենթարկվել 8 ուսանող։
Նշենք, որ քիչ առաջ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են կարմիրբերետավորները համալսարանի բակից բերման ենթարկում մի խումբ ուսանողների։