f

Անկախ

Երևանի մետրոպոլիտենի գնացքների ուշացումները պայմանավորված են տեխնիկական զննումով. խոսնակ


«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի գնացքների ուշացումները, հատկապես առավոտյան ժամերին, պայմանավորված են տեխնիկական զննումով: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:

«Բոլոր գնացքներն անցնում են տեխզննում: Այժմ սակավ գնացքներ են գիծ դուրս գալիս: Շահագործվում են այն գնացքները, որոնք անցել են տեխզննումը»,-ասաց Խաչատրյանն ու ընդգծեց՝ Երևանի մետրոպոլիտենի տնօրինության և անձնակազմի  համար առաջնային է ուղևորների անվտանգությունը:

Շահագործման հանձնված գնացքներն առավոտյան կայարաններում են լինում 8 կամ ինը րոպեն մեկ:

«Գնացքների ծանրաբեռնվածությունը, հավանաբար, պայմանավորված է նաև նրանով, որ  փակ են որոշ ճանապարհներ, տրանսպորտի հետ կապված խնդիրներ կան, և շատ ուղևորեր են մետրոյով երթևեկում: Եռակի, քառակի ծանրաբեռնված է ուղևորահոսքը»,-շեշտեց Խաչատրյանը:

Նա հստակ չի կարող ասել, թե տեխզննման աշխատանքները երբ կավարտվեն: «Ամբողջ անձնակազմն աշխատում է, որ րոպե առաջ վերականգնվի Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը»,-եզրափակեց Տաթև Խաչատրյանը:

Սեպտեմբերի 24-ին ժամը 08:15-ի դրությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի էր ունեցել գնացքի տեխնիկական խափանում։

Դեպքի վայրում աշխատում էր ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Մետրոպոլիտենը մանրամասնել էր, որ վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել էր և կիսով չափ դուրս էր եկել ռելսից։ Ամբողջ օրվա ընթացքում փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացրել՝ վագոնը ռելսերի վրա տեղափոխելու և բնականոն երթևեկությունն ապահովելու ուղղությամբ։

Հանրությանը իրազեկվել էր,որ ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել էր։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ մետրոպոլիտենի տնօրինությունը որոշել էր սեպտեմբերի 24-ին դադարեցնել մետրոպոլիտենի աշխատանքները՝ բոլոր գնացքների տեխնիկական զննումն ապահովելու նպատակով։

Սեպտեմբերի 25-ին Երևանի մետրոպոլիտենը տեղեկացրել էր, որ գնացքների տեխնիկական զննումը մասամբ ավարտվել է: Սեպտեմբերի 25-ին ժամը 07:00-ից մետրոպոլիտենը վերականգնել է իր աշխատանքը։

Հայաստան Երևանի մետրոպոլիտեն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին