Ռուս խաղաղապահների ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերում նախօրեին երեկոյան՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին վառելիքի պահեստի պայթյունից տուժած քաղաքացիներին։
Նշվում է, որ 23 քաղաքացի ծանր այրվածքներով, այդ թվում՝ վերին շնչուղիների շրջանում, տեղափոխվել է հատուկ նշանակության բժշկական ջոկատ։
«Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն՝ ամբողջ ծավալով», - հայտնում են խաղաղապահները։