«Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը։
Մաղթանքս մեկն է. խաղաղ երկրում ապրես ու իմ ու քո Արցախ վերադառնաս...»,-իր էջում գրել է Արև Աբելյանը։
Նշենք, որ Գորիսի բժշկական կենտրոնը մի քանի օր է աշխատում է արտակարգ ռեժիմով և բժշկական թիմի 24֊ժամյա հերթապահությամբ։
«Շտապօգնության կայանը նույնպես ծանրաբեռնված է։ Կայանի կողմից Կոռնիձորում շուրջօրյա հերթապահություն է իրականացվում։
Գորիսի ԲԿ֊ի սպիտակ բանակը արցախցիների կողքին է և անում է հնարավոր ամեն բան՝ մեր հայրենակիցներին առողջություն պարգևելու գործում»,-ավելի վաղ հայտնել էին ԲԿ-ից։