f

Անկախ

Օրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընացների մեջ է մտնելու, արդեն իսկ մտել է. Թևանյան


Չեմ ուզում վախեցնել, բայց օրերի հաշվարկով Հայաստանը դրամատիկ գործընացների մեջ է մտնելու, արդեն իսկ մտել է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հանրապետության հրաժարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

«Արցախը դատարկվում է և այստեղ բոլորս էլ գիտենք, որ դա մեծ ցավ է մեզ համար, բայց մեր անելիքը Երևանում է, մեր անելիքը մեկն է և դա Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է: Սա միայն աթոռի խնդիր չէ, սա Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է: Մեր անելիքը պետք է լինի այդ դատարկությանը հեռացնելը և տեղը իշխանությու ձևավորելը:

Մենք հենց այդ նպատակով պետք է առանց երկմտելու, առանց վարանելու ամենօրյա ռեժիմով պայքար մղենք, որ Երևանը չդառնա խրամատ, որ Երևանը Շուշիի օրը չընկնի: Այս գիտկցումը շատ կարևոր է: Գլխավորը պատասխանատվություն վերցնելն է, ես ասել եմ, որ այդ պատասխանատվությունը վերցնող կա, մնում է համատեղ ջանքերով իրականացնել մեր անվտանգության ապահովումը»,-ասաց Թևանյանը:

Նա ընդգծեց, որ հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է կյանքի կոչել այն, ինչը արել է Ալիևի և Էրդողանի հետ նախապես պայմանավորվելով. «Մենք արդեն գիտենք, թե ինչպես են գործում մեր թշնամիները. Նախապես անոնս են անում, հետո անցնում են գործի: Եթե հաջողության չհասնենք, կկորցնենք Սյունիքը, հետո ամբողջ Հայաստանը: Մենք պետք է պահովենք մեր հաղթանակը»,-ասաց նա:

Անդրադառնալով անելիքներին, Անդրանիկ Թևանյանն ասաց. «Հիշեք ժամկետը՝ հոկտեմբերի 5. եթե այստեղ հավաքվում է 100 հազար մարդ, ապա մինչև հոկտեմբերի 5-ը Նիկոլ Փաշինյանին վռնդելը դառնում է իրատեսական: Դրան պետք է գնալ: 100 տոկոսանոց ինֆորմացիա կա, որ հիմնվելով իրավիճակի վրա Նիկոլ Փաշինյանը այսպես, թե այնպես հեռանալու է: Այդ հարցում համընդհանուր կոնսենսուս կա: Հիմա կարևորը հետևյալն է. նա հեռանում է ցնցումներով, թե առանց ցնցումների: Մենք կողմնակից ենք առանց ցնցումների հեռացմանը: Դրա համարը ժողովուրդը պետք է մաքսիմալ մոբիլիզացվի: Ես այս հարցում պատրաստ եմ խոսել բոլոր ուժայինների հետ և նրանց ներկայացնել իրավիճակի ողջ լրջությունը: Համոզված եմ՝ իրենք էլ շատ լավ գիտեն: Մենք պետք է ստիպենք, համոզենք, բացատրենք նաև ՔՊ-ի այն պատգամավորներին, որոնք կարող են նպաստել անցնցում իշխանափոխությանը»:

Թևանյանը հայտարարեց, որ վաղվանից նոր թափ են տալիս համազգային գործադուլին և դա բոլորին է վերաբերում. «Եթե այդ ամենը համազգային բնույթ չստանա, մենք՝ սկսած խոշորներից, գնալու ենք իրենց դուռը: Սա է գլխավոր ճանապարհներից մեկը»:

 

Հայաստան Արցախ բողոքի ցույցեր վարչապետի հրաժարականի պահանջ

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին