f

Անկախ

Ի՞ նչ պետք է զգա մի մարդ, որն իր ողջ կյանքը նվիրել է Արցախին, հիմա էլ՝ Արցախն է կորցնում. Մովսես Հակոբյան.


Ես չեմ բանակցում և չգիտեմ, չեմ կարող ասել՝ ի՞նչ են բանակցում այսօր Իվանյանում հանդիպած Արցախի և Ադրբեջանի պատվիրակությունները,  «Փաստինֆո»-ին ասել է գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանն ու հավելել՝ չի կարող ասել՝ ինչ է սպասելու նրանց, ովքեր որոշում են կայացրել դուրս չգալ Արցախից։

Հակոբյանն ասել է՝ դեռ երկու տարի առաջ է բարձրաձայնել այն հետևանքների մասին, ինչին այսօր ականատես ենք լինում այսօր և ոչ մեկ անգամ, ասել է՝ Արցախը դատարկվելու է, Արցախը կորցնելու ենք, հարկավոր է միջոցներ ձեռնարկել։

Հարցին՝ կա արդյոք, մնացե՞լ է այս պահին որևէ հնարավորություն կասեցնելու այս անկումը, Արցախի հայաթափումն ու կորուստը, Մովսես Հակոբյանը պատասխանել է՝ հնարավորություն միշտ կա՝ իրատեսական նպատակ է պետք դնել և գնալ դրա կատարման ուղղությամբ։

Խոսելով ռուսական կողմի որդեգրած քաղաքականության մասին՝ Մովսես Հակոբյանն ասել է՝ որպեսզի կարողանա հստակ և սպառիչ պատասխան տալ, թե ինչ մոտիվացիայով է ռուսական կողմն այս կամ այն գործողությունն անում, պետք է մասնակից լինի բանակցային ողջ գործընթացին. «Ես բանակցային պրոցեսներին չեմ մասնակցել, սակայն մշտապես ասել եմ՝ խնդիր կա 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքած համաձայնագրի 4-րդ և 5-րդ կետերի հետ։ Երբ ստորագրում էին, չէի՞ն մտածում, որ այդ կետերը մեզ մի օր պրոբլեմների առաջ են կանգնեցնելու։ Այս պահի դրությամբ իրականություն են դարձել այդ պայմանագրով ստորագրված բոլոր կետերը, անկատար է մնացել միայն 9-րդ կետը»։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝

2020 թ. նոյեմբերի 9-ին կնքած համաձայնագրի 9-րդ կետով ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Ավարտելով զրույցը, Մովես Հակոբյանն ասել է՝ ի՞ նչ պետք է հիմա զգա մի մարդ, որն իր ողջ կյանքը նվիրել է Արցախին, չորս անգամ վիրավորվել է, եղբայրներ ու ընկերներ է կորցրել Արցախում, հիմա էլ՝ Արցախն է կորցնում…

 

Հայաստան Արցախ Արցախի անկում Մովսես Հակոբյան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին