Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը «Ազատությանը» քիչ առաջ տեղեկացրեց, որ Մարտակերտն «ամբողջությամբ հանձնված է, դատարկ է։ Վերջին բնակիչները այնտեղից դուրս են եկել երեկ , շուրջ 1000 մեքենա և երեկոյան հասել են Ստեփանակերտ»։ Ինքն էլ եղել է շարասյան վերջում։
Ադրբեջանական լրատվամիջոցները արդեն երեկ երեկոյան կադրեր էին հրապարկել, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողնեը Մարտակերտ քաղաքի ցուցանակի վրա ամրացնում Ադրբեջանի դրոշը։