f

Անկախ

«Ոչ ենք ասում այս ապազգային կառավարությանը». Վարդենիսը ղեկավարող ուժը միանում է համազգային գործադուլին


Վարդենիսի «Միասնական Վարդենիս» խմբակցությունը միանում է համազգային գործադուլին եւ պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը։ Այս մասին հայտարարել է «Միասնական Վարդենիս» խմբակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը։

«Մեր խմբակցությունը ոչ է ասում այս ապազգային կառավարությանը եւ պահանջում է այս կառավարության հրաժարականը։ Արցախը ընկավ, ոչ Արցախը հանձնեցին։ Այսօր Արցախում օրհասական վիճակ է։ Մեր ժողովրդի մի մասը կանգնած է ցեղասպանվելու վտանգի առաջ։ Արցախի մի շարք գյուղերում թուրք հրոսակը մորթազերծ է արել ծերերին եւ մանուկներին, տղամարդկանց եւ կանանց։ Այսօր Արցախի հայ մայրերը բացի գերխնդրից առավել դագաղի խնդիր են լուծում իրենց որդիների համար։ Արցախի մեր հայրենակիցների օգնություն աղերսող հայացքներն ուղղված են դեպի մայր Հայաստան։ Իսկ Հայաստանի Հանրապետության ապազգային կառավարությունը Արցախը համարում է Ադրբեջան եւ հրաժարվում է հային պաշտպանելու պարտականությունից։ Բոլորս նրանց, ովքեր համարում են, որ հանձնելով Արցախը կփրկեն Հայաստանը, ասեմ, որ հաջորդը լինելու է Վարդենիսը, Սյունիքը եւ հետո Երեւանը։ Այն կառավարությունը, որը պարտավորություն չունի արցախցու հանդեպ, երբեք պարտավորություն չի ունենա վարդենիսցու, սյունեցու, երեւանցու նկատմամբ։ Ավելի քան 10 միլիոն հայի պատիվն ու արժանապատվություն պահողը 120 հազար արցախցին է»,- ասել է նա։

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ կասկած չկա, որ հաջորդ թիրախը Վարդենիսն է. «Հարգելի վարդենիսցիներ, եկել է սթափվելու եւ գործելու ժամանակը։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկությունը, սահմանամերձ լինելու հանգամանքը, զինվորականների եւ ռազմական տեխնիկայի տեղաշարժի անհրաժեշտությունը, կոչ եմ անում ձեզ՝ զերծ մնալ ճանապարհներ փակելու գործողություններից, փոխարեն կոչ եմ անում՝ երկուշաբթի օրը միանալ համազգային գործադուլին եւ դասադուլին»։

Դավիթ Շահնազարյան Վարդենիս գործադուլներ Հայաստան Արցախ

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին