Սերբիայի մայրաքաղաք Բելգարդում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը եզրափակիչի ծանր գոտեմարտում չկարողացավ հասնել հաղթանակի:
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի հնգակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում ոսկե մեդալը վիճարկեց Պանամերկյան խաղերի եւ Պանամերիկյան առաջնության չեմպիոն, Կուբայի ներկայացուցիչ Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Քինդելանի հետ եւ պարտվեց 3:3 հաշվով՝ մրցակցի առավելությամբ: