Երիտասարդներն այսօր շարունակել Երեւանում իրազեկման ակցիաները՝ հանրությանը բացատրելով Արցախում ստեղծված օրհասական վիճակը։ Նրանց մի խումբը երթով այցելել է այն տան բակ, որտեղ բնակվում է քպական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Հիշեցնենք, որ վերջինս երեկ չէր բացառել ցուցարարների ուղղությամբ կրակելը, եթե հանկարծ ակցիաներ անեն պետական հիմնարկներում։
Ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ամոթ, ամոթ» ու խորհուրդ տվել հետ կանգնել ցեղասպան գործից։ «Մենք գիտենք մեր զենքը որտեղ ուղղել ու միշտ էլ ուղղելու ենք՝ հանուն Արցախի»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները։ Մանրամասները՝ տեսանյութում։