f

Անկախ

ԱՄՆ-ն, Հարավային Կորեան եւ Ճապոնիան պայմանավորվել են ՌԴ-ի եւ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների շուրջ


Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի բարձրաստիճան դիվանագետները պայմանավորվել են կոշտ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի դեմ՝ նրանց միջեւ զենքի վաճառքի հնարավոր գործարքի հետ կապված, շաբաթ օրը տեղեկացրել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը, գրել է Yonhap-ը։

Նախարարության տվյալներով՝ ուրբաթ օրը Նյու Յորքում Սեուլի արտաքին գործերի նախարար Փակ Չժինը հանդիպել է  ամերիկյան գործընկերոջ՝ Էնթոնի Բլինքենի եւ ճապոնացի գործընկերոջ՝ Յոկո Կամիկավայի հետ, որպեսզի քննարկի Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ զենքի վաճառքի գործարքի հետ կապված հարցերը։

Այս ամսվա սկզբին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նշել է ԶԼՄ-ն։

Բարձրաստիճան դիվանագետները խոր անհանգստություն են հայտնել երկու երկրների ռազմական համագործակցության առնչությամբ եւ նախազգուշացրել են, որ Փհենյանի եւ Մոսկվայի միջեւ հնարավոր գործարքը կհակասի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերին, որոնց կողմ է քվեարկել ինքը՝ Ռուսաստանը։

Նրանք խոստացել են համագործակցել համաշխարհային հանրության հետ, որպեսզի կոշտ արձագանքեն տարածաշրջանային անվտանգության ցանկացած սպառնալիքի՝ ի խախտումն ՄԱԿ ԱԽ բանաձեւերի, նշվել է նախարարության հաղորդագրությունում։

ԱՄՆ Հարավային Կորեա Ճապոնիա Աշխարհում Ռուսաստան ԿԺԴՀ պատժամիջոցներ

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին