f

Անկախ

Ողբերգական հանգուցալուծում Արցախում. Թոմաս դե Վաալ


Արցախում գուցե նոր աղետ է հասունանում։ Այս մասին իր ««Ողբերգական հանգուցալուծում Արցախում» հոդվածում գրել է Քարնեգիի Եվրոպական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը։

«Արցախցիների ճակատագիրը, հավանաբար, կանխորոշված էր ապրիլին, երբ Ադրբեջանն անցակետ հիմնեց Լաչինի միջանցքում։ Ամռանն այդ փաստացի շրջափակումն ուժեղացավ, եւ իրավիճակը դարձավ հուսահատ Արցախում մնացած տասնյակ հազարավոր մարդկանց համար, որոնց սննդամթերքն ու դեղորայքն սկսեցին սպառվել։

Այստեղ ընթանում է աշխարհաքաղաքական խաղ։ 2020թ.  Արցախում ստղծվեց ոչ մեծ ռուսական խաղաղապահ զորակազմ։ Մոսկվան, որը միշտ տատանվում էր երկու կողմերի միջեւ եւ մանիպուլացնում էր նրանց, ներկայանում էր որպես արցախցիների պաշտպան։ Նախագահ Վլադիմիր Պուտինը նրանց հրապարակայնորեն հայտնել էր, որ իր խաղաղապահները երաշխավորում են նրանց անվտանգ վերադարձ Հայաստանից եւ հետագա կեցություն հայրենիքում։ Սակայն այս տարվա սկզբին ռուս զինվորնեըը մի կողմ քաշված մնացին Լաչինի ճանապարհին անցակետն ստեղծելիս, ինչը խափանեց վստահությունը խաղաղապահ ուժերի հանդեպ»,- նշել է վերլուծաբանը։

Դե Վաալի կարծիքով՝ բանն այն է, որ Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո Հայաստանի կառավարությունը սկսեց շրջվել Արեւմուտքի կողմը, իսկ Ադրբեջանը, որի հետ Ռուսաստանն ընդհանուր ցամաքային սահման եւ կառավարման ավտորիտար մոդել ունի, ավելի արժեքավոր գործընկեր էր թվում։

«Ամռան ընթացքում ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն հուսով էին, որ ձեռք կբերվի պայմանավորվածություն Լաչինի ճանապարհի, ինչպես նաեւ ադրբեջանական Աղդամ քաղաքի միջով ճանապարհի վերականգնման մասին՝ Արցախում պաշարները լրացնելու համար։ Բարձրաստիճան անձինք, մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ալիեւին ուղերձ հղեցին ուժի կիրառման անթույլատրելիության մասին։ Սեպտեմբերի 18-ին, որպես հուսադրող նշան, երկու ոչ մեծ հումանիտար շարասյուն երկարատեւ ընդմիջումից հետո հասավ Արցախ երկու ճանապարհներով։

Սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը հանկարծակիի բերեց արեւմտյան պաշտոնյաներին, ինչն ավելի հասկանալի եղավ, երբ հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահները պարզապես կանգնել եւ թույլ են տվել, որ գրոհը կայանա։ Տպավորությունը, որ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ կողմնակի գործարք էր կնքվել, ուժեղացավ, երբ ռուս պաշտոնատար անձինք մարտական գործողությունների պատասխանատվությունը դրեցին ոչ թե Ադրբեջանի, այլ Փաշինյանի վրա՝ իր արեւմտամետ միտումներով»,- նշել է դե Վաալը։

Վերլուծաբանի խոսքով՝ վերջին տասնամյակի մռայլ եվրոպական կարգի պայմաններում, երբ նորմատիվ արժեքները եւ բազմակողմ շրջանակները սկսել են արժեզրկվել, Ադրբեջանին ամենից քիչ են հուզում արեւմտյան կառավարությունների դատապարտող հայտարարությունները։

«Գլխավորը երկու տարածաշրջանային տերությունների եւ հարեւանների  գրեթե հաստատ աջակցությունն է՝ Թուրքիայի լիակատար արաջակցությունը եւ Ռուսաստանի միտումնավոր երկիմաստությունը, որը, թերեւս, ավելի շատ մտահոգ է Ադրբեջանում իր ռազմակայանի պահպանմամբ եւ Երեւանի կառավարությանը նվաստացնելով, քան արցախահայերի իրավունքների ապահովմամբ։

Միակ միջազգային կազմակերպությունը, որը գործում է Արցախում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է։ Արեւմտյան պաշտոնատար անձինք կոչ են անում ստեղծել միջազգային հումանիտար եւ մոնիթորինգային ներկայություն տեղերում՝ այն առաքելությունների նման, որոնք գործում էին 1990-ականներին բալկանյան պատերազմների ժամանակ, սակայն Ադրբեջանը եւ Ռուսաստանը, որը ձգտում է արդարացնել իր խաղաղապահ ուժերին, փորձելու են արգելել այդ նախաձեռնությունը։

Եթե անսպասելի միջազգային նախաձեռնություն չլինիա ապա գլխավոր հարցն այժմ այն է լինելու, թե արդյոք արցախցիների զանգվածային ելքը Հայաստան տեղի կունենա կազմակերպված, թե՞ արյունահեղությամբ եւ արական սեռի բնակիչների կալանումներով։ Կան համեստ նշաններ, որ ադրբեջանցիները կդիմեն առաջին տարբերակին, բայց իրավիճակը տեղերում անհանգիստ է եւ անկայուն, ինչն էլ սպասելի էր, երբ երեք տասնամյակ տեւած հակամարտության մասնակիցները նորից դեմ առ դեմ բախվեցին։ Երրորդ ղարաբաղյան պատերազմի հետեւանքները կլինեն երկար եւ ծանր»,- ամփոփել է վերլուծաբանը։

Արցախի Հանրապետություն Թոմաս դե Վաալ Ադրբեջան Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին