f

Անկախ

Ինչ են քննարկել Եվլախում․ «Հրապարակ»


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Եվլախում Ադրբեջանի եւ Արցախի պատվիրակության երեկվա հանդիպումից հետո Բաքուն հայտարարեց. «Քննարկումներ են ծավալվել ենթակառուցվածքների վերականգնման, Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման եւ Ադրբեջանի սահմանադրության եւ օրենքների հիման վրա Ղարաբաղի հայ բնակչության գործունեության կազմակերպման վերաբերյալ»: Մեր տեղեկություններով, հիմնականում հումանիտար հարցեր են քննարկվել, ամենակարեւոր՝ արցախցիների հետագա ճակատագրի հետ կապված հարցերին անդրադարձ չի եղել։ Ըստ Բաքվի՝ բավարարվել է Ղարաբաղի հայերի խնդրանքը՝ մարդասիրական օգնություն տրամադրել՝ պարենային ապրանքների եւ վառելիքի տեսքով։ Ըստ Արցախի աղբյուրների, առաջնահերթ քննարկվել են վերջին օրերի զոհերի դիակների դուրսբերման եւ հարազատներին հանձնելու հարցերը, ինչպես նաեւ՝ հումանիտար խնդիրների հետ կապված տեսական հարցեր։

Արցախում կարծում են, որ Ադրբեջանը կարեւոր խնդրին չի անդրադարձել` մի պատճառով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջիկա ժամերին պետք է քննարկվեր Արցախի հարցը։ Նշենք, որ Ադրբեջանից հանդիպմանը մասնակցել են Ալիեւի հատուկ ներկայացուցչի տեղակալ Ռամին Մամեդովը, Բաշիր Հաջիեւը եւ Իլկին Սուլթանովը։ Արցախի պատվիրակության կազմում են եղել Սերգեյ Մարտիրոսյանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը, ով նախկինում էլ է Արցախի կողմից բանակցողը եղել եւ ռուս խաղաղապահների հետ սերտ կապեր ունի: Նրա որդին 44-օրյա պատերազմում անհետ կորածների թվում է, ինչպես նաեւ ԱԺԿ պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Ի սկզբանե որոշել են պետնախարար Արթուր Հարությունյանին ուղարկել բանակցելու, սակայն Ադրբեջանը մերժել է նրա թեկնածությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 22. 09․ 23 թ համարում։

 

Ադրբեջան Արցախ բանակցություններ Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին