Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի ելույթի ժամանակ լքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը, որտեղ հանդիպում է անցկացվում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Նշենք, որ Արարատ Միրզոյանը ելույթ էր ունեցել Ջեյհուն Բայրամովից առաջ: