Հերացի փողոցում բախումներ սկսվեցին քաղաքացիների ու ակցիայի մասնակիցների միջև ինչից հետո ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով, քաշքշելով ու հարվածներ հացնելով սկսեց բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։
Ոստիկանները բռնի ուժ կիրառելով քաղաքացիներին նստեցրին ոստիկանական մեքենաները, դրանք շարժվում են ոստիկանության բաժիններ:
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները, տարբեր կոչեր հնչեցնելով, շարժվեցին դեպի մայրաքաղաքի տարբեր փողոցները՝ կաթվածահար անելու երթևեկությունը։
Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Երևանի կենտրոնի գրեթե բոլոր փողոցները։ Այդ նպատակով նրանք կիրառում են նաև աղբամաններ ու հեծանիվներ։
Տեսանյութերը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։