f

Անկախ

Անցնցում իշխանափոխություն այլընտրանք չունի. Ես պատրաստ եմ հայտնվել զոհասեղանին, բայց ապահովել արդյունք. Թեւանյան


Ես ձեզնից մեկն եմ, որ ուզում է րոպե առաջ Նիկոլ Փաշինյանին վռնդել իշխանության համակարգից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

Ներկաները սկսեցին վանկարկել՝ «հիմա»մ, ինչին Թեւանյանն արձագանքեց. «Մենք բոլորս մտել ենք «հիմա»-ի տրամաբանությամբ, բայց մեզ անհրաժեշտ է արդյունքը, որը ենթադրում է կազմակերպվածություն, կարգապահություն, թիմային աշխատանք: Ինձ ճիշտ հասկացեք, ես անկեղծ եմ ասում, մեր հակառակորդը, ավելի ճիշտ թշնամին ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է, այլ իրեն սատարող երկու պետությունները՝ Թուրքիան ու Ադրբեջանը: Հետեւաբար, մենք արդյունքի հասնելու համ,ար ոչ թե պետք է ֆիդայական ջոկատներով, հախուռն գրոհներով, այլ կազմակերպված բանակով հաղթենք մեր թշնամուն: Մենք պատրաստ ենք մեզ դնել այս պրոցեսի զոհասեղանին, որո վեհետւ եթե մենք հաղթանակ չունեցանք, չկարողացանք պաշտպանել Արցախը, Հայաստանը, կապ չի ունենալու, թե ով ինչ կարգավիճակ ունի, ով ինչպես է մտածում, ով ինչ կարիերա է անելու: Հետեւաբար, ես ձեզնից խնդրում եմ մաքսիմալ կազմակերպվածություն: Հավատացեք, իշխանափոխության գործընթացը նույնն է, ինչ ֆիզիկոսը իր լաբորատորիայում փորձեր անի, ինչ բժիշկը վիրահատություն անի: Սա գիտություն է, որ պետք է ճիշտ կազմակերպել ու արդյունքի հասնել: Ես համոզված եմ, որ մենք Նիկոլ Փաշինյանին վռնդելու ենք»:

Նա ընդգծեց, որ հաղթանակի հասնելու համար պետք է ապահովել զանգվածայնություն. «Յուրաքանչյուր մտահոգ մարդ պետք է իր շրջապատում քարոզ իրականացնի: Կոչս ուսանողությանը՝ ստիպեք ձեր դասախոսներին նույնպես դասադուլ իրականացնել եւ կանգնել Հայաստանի ու Արցախի օգտին: Ես համոզված եմ, որ մեր հանրություն ուզում է անցնցում եւ հնարավորինս արագ իշխանափոխություն: Մի գրամ անգամ չկասկածեք, որ մենք նպատակասլաց ենք աշխատելու: Մենք շատ արագ, կառուցվածքային տեսք ենք տալու այս պրոցեսին: Մենք պատրաստ ենք ձեռք սեղմել նաեւ նրանց, որոնք հայհոյել են մեզ տարբեր ներքաղաքական հարցերով: Նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը:

Անդրադառնալով Արցախի խնդրին, ընդդիմադիր գործիչն ասաց. «Դուք նույնիսկ չեք կարող օգնության հասնել Արցախին, որովհետեւ դա պետության գործն է, իսկ պետությունը զավթված է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից: Թշնամին ներսից է: Մենք չենք կարող անգամ սովորական հաց ու ջուր հասցնել, որովհետեւ թշնամին փակել է մեր ճանապարհը ներսից ու դրսից»:

Նա հայտարարեց, որ անցնցում իշխանափոխություն այլընտրանք չունի. «Ես պատրաստ եմ հայտնվել զոհասեղանին, բայց ապահովել արդյունք»:

Անդրանիկ Թևանյան Հայաստան Բողոքի ակցիա Արցախի Հանրապետություն

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին