Մենք ունենք պետություն ունենք, բանակ ու մեր աչքի առաջ անկախ Հայաստան պետությոան աչքի առաջ տեղահանություն ու կոտորած է տեղի ունենում մեր հայրենակիցների հետ Արցախում. Ո՞վ կհավատար դրան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
«Էրդողանն ասում է՝ մենք դեռ պայմանավորվածություններ ունենք Նիկոլի հետ Սյունիքի վերաբերյալ, անկլավների վերաբերյալ: Ի՞նչ է նշանակում պայմանավորվածություն: Պայմանավորվածություն նշանակում է, որ ես քեզ սա եմ տալիս, դու ինձ սա ես տալիս: մենք որեւէ բան ստացե՞լ ենք Ադրբեջանից կամ Թուրքիայից: Չենք ստացուլ, ուրեմն ո՞վ է ստացել, ուրեմն ստացել է Նիկոլը: Փաստորեն ամենակոռումպացված թղթակիցը կոռուպցիայի դեմ պայքարի դրոշ բարձրացրեց, ու դարձավ Հայաստանի ղեկավար: Չլինի Նիկոլը, չեն լինի պայմանավորվածությունները»,-ասաց նա: