Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և խաղաղ լուծումներ փնտրել՝ ի շահ ժողովրդի, հայտնում է RIA Novosti-ն։
«Երեկ անհանգստացնող լուրերի մասին տեղեկացա Լեռնային Ղարաբաղից, որտեղ զինված բախումների պատճառով առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը վատթարացել է։ Ես կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը լռեցնել զենքերը և գործադրել բոլոր ջանքերը խաղաղ լուծումներ գտնելու համար՝ ի շահ մարդկանց և հարգելու մարդկային արժանապատվությունը», - ասել է Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում ընդհանուր լսարանի ժամանակ։