Ստեփանակերտի վրա դեռ չեն կրակում, բայց շուրջբոլոր դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ինտենսիվ հրետակոծություն է ընթանում։ Այս մասին քիչ առաջ «Փաստինֆո» լրատավականին հայտնեց Արցախից՝ պահեստազորի սպա Սերգեյ Համբարձումյանը, նշելով որ հենց այս պահին էլ Ստեփանակերտում լսվում են կրակոցների ձայները։
Կվերածվի՞ այս ագրեսիան մեծամասշտաբ ռազմական գործողություններ Արցախում, ըստ բանախոսի, դեռևս հայտնի չէ։
Իրավիճակը չափազանց լարված և անհասկանալի է, ասում է զրուցակիցն Արցախից։