f

Անկախ

ԸԸՀ-ներում առկա է վերահաշվարկի մեկ դիմում. Վերահաշվարկ կիրականացվի 40 ընտրատեղամասում


Երևանի բոլոր տաս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, ղեկավարվելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1․ կետի պահանջով, այսօր ժամը 11։00-ին արտահերթ նիստ են գումարել և վիճակահանությամբ որոշել  իրենց սպասարկման տարածքի այն երեք տեղամասերը, որոնցում պետք է վերահաշվարկ իրականացնեն։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից:

ՀՀ ԸՕ վերը նշված դրույթը սահմանում է․ «Քվեարկությունից հետո երկրորդ օրը՝ ժամը 11:00-ին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրականացված վիճակահանությամբ պատահականության սկզբունքով ընտրում է իրենց սպասարկման տարածքում գտնվող երեք ընտրական տեղամաս, որտեղ գրանցված քվեարկության արդյունքները պետք է վերահաշվարկվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողﬕց։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում 10-ից պակաս ընտրական տեղամասերի առկայության դեպքում պատահականության սկզբունքով վերահաշվարկ իրականացվում է միայն մեկ ընտրական տեղամասում: Վերահաշվարկի դիմումով և վիճակահանության արդյունքով ընտրված ընտրական տեղամասերի համընկնման դեպքում լրացուցիչ վիճակահանություն չի իրականացվում:

Վիճակահանությամբ ընտրված ընտրական տեղամասերի վերաբերյալ գրանցամատյանում կատարվում է գրառում»։

Բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վիճակահանությամբ ընտրել են երեքական տեղամասեր, որոնցում վերահաշվարկ պետք է իրականացնեն։

ՀՀ ԸՕ 50-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները սեփական նախաձեռնությամբ կարող են վերահաշվարկել այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց արձանագրությունների ուսումնասիրմամբ (այդ թվում՝ անճշտությունների ուսումնասիրմամբ) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ծագել են արդյունքների սխալ ամփոփման վերաբերյալ կասկածներ։

Ըստ այդմ, սեփական նախաձեռնությամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վերահաշվարկներ կիրականացնեն թիվ 1 ընտրատարածքում թվով 1, թիվ 2 ընտրատարածքում թվով 3, թիվ 3 ընտրատարածքում թվով 3, թիվ 4 ընտրատարածքում թվով 8, թիվ 6 ընտրատարածքում թվով 2, թիվ 7 ընտրատարածքում թվով 3, թիվ 8 ընտրատարածքում թվով 10, թիվ 9 ընտրատարածքում թվով 3 և թիվ 10 ընտրատարածքում թվով 6 տեղամասերում։

Երևանի թվով 10 ընտրատարածքային հանձնաժողովներից վերահաշվարկի դիմում առկա է միայն թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում՝ թվով մեկ դիմում։

Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն, վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 14։00-ին և պետք է ավարտվեն մինչև սեպտեմբերի 22-ին ժամը 14։00-ին։

Վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա լինել յուրաքանչյուր կուսակցությունից մեկական վստահված անձ և թեկնածու, ինչպես նաև դիտորդական առաքելության և ԶԼՄ ներկայացուցիչներ։ Վերահաշվարկի աշխատանքները ևս կհեռարձակվեն ԿԸՀ կայքում։

Հայաստան ԿԸՀ

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին