f

Անկախ

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը նախանշում է առաջիկա գործողությունների ընթացքը


«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության շրջանակներում Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի և Մեծ Բրիտանիայի հայ համայնքների ղեկավարները սեպտեմբերի 15-ին առցանց հանդիպում են անցկացրել՝ քննարկելու  նախաձեռնության առաջիկա անելիքները։

Մասնակիցները վերահաստատել են արցախահայությանն ու վերջինիս ինքնորոշման հիմնարար իրավունքին իրենց հաստատուն աջակցությունը, որպես գոյաբանական անհրաժեշտություն՝ Ադրբեջանի էթնիկ զտումների շարունակական քաղաքականության պայմաններում։ Շեշտվել է` ինքնորոշման իրավունքն արցախահայության պարագայում հավասարազոր է սեփական հայրենիքում կյանքի, անվտանգության և արժանապատվության անքակտելի իրավունքին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի քանի հիմնական ծրագրեր։ Գլխավոր թեման հոկտեմբերի 1-ին Բրյուսելում կայանալիք համաեվրոպական բողոքի ցույցն է, որի նպատակն է Եվրոպայում բարձրացնել Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ կիրառվող ապօրինի ամբողջական շրջափակման վերաբերյալ իրազեկությունը և Եվրոպական միության, ինչպես նաև անդամ պետությունների գործադիր մարմիններից պահանջել արդյունավետ քայլեր ձեռնարկել այդ աղետին վերջ տալու համար:

Բողոքի համաեվրոպական ակցիան եվրոպահայերի և մարդու իրավունքների ջատագովների համար կծառայի որպես միասնական միջոց՝ մտահոգություններ արտահայտելու ԵՄ, Մեծ Բրիտանիայի իշխանությունների հասցեին, ինչպես նաև պահանջելու՝ գործել հռչակված հիմնարար արժեքների ոգով: Նույն օրը բրյուսելյան ցույցին զուգահեռ, հայ համայնքները եվրոպական այլ երկրներում ևս կկազմակերպեն հանրահավաքներ վերը նշված պահանջներով։

«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության անդամները նպատակ ունեն համատեղ գործողությունների և համառ քարոզչության միջոցով արցախահայության ձայնը լսելի դարձնել Եվրոպայում։ Որպես եվրոպական երկրների քաղաքացիներ, ովքեր հավատում են մարդու իրավունքների անձեռնմխելիությանը, այս հարթակի անդամները նաև ակնկալում են ԵՄ, ինչպես նաև Միացյալ Թագավորության ղեկավարությունից, որպեսզի վերջիններս օգտագործեն իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր արդյունավետ լծակները՝ կասեցնելու Ադրբեջանի կործանարար քաղաքականությունը թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության նկատմամբ։ Հետագա գործողությունների մասին կտեղեկացվի հընթացս։

Հայաստան Եվրոպացիները հանուն Արցախի

Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ավելին
Ավելին