f

Անկախ

Հակոբ Սիմիդյանը ճամփորդում է քննարկումների անվան տակ. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2023 թվականի սեպտեմբերի 8-ից 10-ը շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան՝ մասնակցելու ավազի եւ փոշու փոթորիկների դեմ պայքարի միջազգային համաժողովին։

Հանդիպմանը մասնակցել են ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել նաեւ Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման եւ իրանական կողմի հետ գործակցության խնդիրներին։ Այսինքն՝ պայմանավորվել են Արաքսին վերաբերող բնապահպանական խնդիրները լուծել միասին։

Այո՛, թվում է, թե հենց այդպես էլ պիտի լիներ, սակայն կա մեկ բացթողում. ինչպե՞ս է Հակոբ Սիմիդյանը քննարկումներ կատարում ավազի եւ փոշու փոթորիկների դեմ պայքարի վերաբերյալ, երբ Հայաստանում փոշու փոթորիկներ երբեւէ չեն գրանցվել։ Իհարկե, Հայաստանն այժմ կանգնած է ոչ թե փոշու փոթորիկի ռիսկերի, այլ փոշու ամպերի պատճառով բնապահպանական եւ առողջապահական լուրջ խնդիրների առաջ։ Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում մեծ թափով ավելացել են նորակառույցները, որոնք հանգեցրել են լուրջ խնդիրների։

Եթե որոշ ժամանակ առաջ Երեւանի ցանկացած հատվածից կամ բարձրահարկ շենքերից արեւածագից մինչեւ մայրամուտ երեւում էր Արարատ լեռը, ապա այսօր, բացի սպիտակ ամպերից, ոչինչ չենք տեսնում։ Սրա պատճառը բնապահպանական խնդիրների նկատմամբ ցուցաբերած անլրջությունն է, մետաղի ջարդոն ավտոմեքենաների փոխարեն, շինթույլտվություններ բաժանելն է, ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը։

Երեւանում փոշու աղտոտվածության մակարդակը 2022 թվականին՝ հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հուլիս եւ դեկտեմբեր ամիսներին, մի քանի անգամ հատել է կարմիր գծի շեմը։ Սա՝ միայն Երեւանում. Ծաղկաձոր, Աբովյան եւ այլ քաղաքներ եւս ընդգրկվել են բնակարանաշինության խոշոր ծրագրերում, եւ վաղեմի զբոսաշրջային քաղաք Ծաղկաձորը վերածվել է մեծ շինհրապարակի։ 2022 թվականին փոշու աղտոտվածությունը 31%-ով գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Հավելենք նաեւ, որ վերջին տարիներին Շրջակա միջավայրի նախարարությունը փոշու աղտոտումը վերահսկելու համար ոչ մի գնում չի կատարել։

Հաջորդ բացթողումը. ինչպե՞ս է ստացվում, որ Արաքս գետի բնապահպանական խնդիրները լուծելու համար Սիմիդյանը հանդիսավոր գործուղվում է Իրան, իսկ Սեւանա լիճ լցվող գետերի, կոյուղաջրերի խնդիրները «հանդիսավորությամբ» նույնիսկ աչքի չեն անցկացնում։ Հայաստանում աստիճանաբար նվազող ջրային ռեսուրսների եւ եղանակային փոփոխությունների պատճառով Սեւան լցվող 28 գետ ու գետակների մի մասը սակավացել կամ ուղղակի ցամաքել է։ Հասկանալի է Արաքս գետի նշանակությունը Հայաստանի համար, սակայն առերեւույթ խնդիրները բարձիթողի վիճակում են։ Սեւան լցվող գետերի հոսքը դանդաղել է, ինչի պատճառով էլ ռիսկային է դրանց ճահճացման խնդիրը, այնինչ շրջակա միջավայրի նախարարը ճամփորդում է քննարկումների անվան տակ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 19․ 09․ 23 թ համարում։

հակոբ Սիմիդյան ճամփորդություններ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին