f

Անկախ

Իրանը և ԱՄՆ-ն այսօր իրականացնեն բանտարկյալների փոխանակում՝ «5-ը 5-ի դիմաց» ձևաչափով. Քանանի


Իրանը և ԱՄՆ-ն այսօր իրականացնեն բանտարկյալների փոխանակում՝ «5-ը 5-ի դիմաց» ձևաչափով. այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին, գրում է ԻՌՆԱ-ն:

«ԱՄՆ բանտերում գտնվող Իրանի հինգ քաղաքացի և Իրանում գտնվող հինգ ամերիկացի բանտարկյալ այսօր ազատ կարձակվեն»,- իր ամենշաբաթյա ասուլիսում նշել է Քանանին՝ հավելելով, որ Իրանի երկու քաղաքացի իրենց կամքով վերադառնում են հայրենիք, մեկ իրանցի բանտարկյալ կմիանա իր ընտանիքին երրորդ երկրում, և ևս երկու քաղաքացի ցանկանում են մնալ ԱՄՆ-ում։

Բացի այդ, Քանանիի խոսքով՝ հարավկորեական բանկերում Իրանի սառեցված ակտիվներն այժմ ամբողջությամբ գտնվում են Իսլամական Հանրապետության տրամադրության տակ: Թեհրանի և Վաշինգտոնի միջև պայմանավորվածության շրջանակում Իրանին հասանելի կլինի 6 միլիարդ դոլարը, որը սառեցվել է հարավկորեական բանկերի հաշիվներում՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։

Քանանին չի բացառել Նյու Յորքում միջնորդների միջոցով պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների հնարավորությունը: 

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հնարավոր են բանակցություններ պատժամիջոցների վերացման շուրջ միջնորդների միջոցով»,- նշել է դիվանագետը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին երեկ երեկոյան մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանին։

«Այս հանդիպումը լավ հնարավորություն է մասնակից երկրների ղեկավարների հետ երկխոսության համար»,- նշել է Քանանին։

«Իրանը հավատարիմ է դիվանագիտական միջոցների կիրառմանը՝ ժողովրդի իրավունքները վերականգնելու համար։ Մենք միջուկային գործարքի բոլոր կողմերին վերադարձնելու համար երկխոսության խոչընդոտներ չունենք»,- նշել է նա։

Աշխարհում Իրան Նասեր Կանանի ԱՄՆ

Ավելի շատ մահացել են և ամուսնալուծվել, քան ամուսնացել ու ծնվել. ժողովրդագրությունը ՀՀ–ում
Ջերմաստիճանը գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա. եղանակի տեսություն
Լոռիում առաջին անգամ սև արագիլի բույն է հայտնաբերվել. լուսանկար
Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում. «Նատալի ֆարմ» դեղատանը վաճառել են քսուք, որը պետք է վաճառվի միայն դեղատոմսով, «Հրապարակ»
Միայն թե անտարբեր մի՛ մնացեք․Տե՛ր կանգնեք,հակառակ դեպքում կկորցնենք ամեն ինչ։
«Սա ձյուն չէ, այլ կարկուտ». Սուրենյանը լուսանկար է հրապարակել
«Ժողովուրդ». Զինված ուժերում մահվան դեպքերը տարեցտարի ավելանում են՝ «պահելով» մահվան ստաբիլ ցուցանիշներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցը
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայանում
168.am․Դեսպանների պաշտոնները՝ «վաստակած հանգստի» պուտյովկա
168.am․Արշակ սրբազանին փորձում են լռեցնել. նրան կրկին կանչել են ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանի խոսնակը չի ուզում աշխատել նրա հետ․168.am
Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյան: աջակցում եմ Բագրատ Արքեպիսկոպոսին
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
Ավելին
Ավելին