f

Անկախ

Հավատարմագրվում է Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջը


Սեպտեմբերի 18-21-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով  արտաքին գնահատում է իրականացնում Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջում:  

Փորձագիտական խմբի ղեկավարն է ՀԱԱՀ Որակի գնահատման և ապահովման կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Զաքարյանը: Խմբի անդամներն են Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի Որակի ներքին ապահովման կենտրոնի ղեկավար Լիլիթ Աբելյանը, «Սանարե-ֆարմ» ՍՊԸ հաշվապահ Մարինե Գալուբյանը,  Հայաստանում ֆրանսիական քոլեջի  «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժնի  4-րդ կուրսի ուսանող Ռոբերտ Գրիգորյանը: 

Այցը համակարգում է ՈԱԱԿ Քարտուղարության մասնագետ Լիլիթ Ղազարյանը:  

Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:  

Այցի առաջին օրը փորձագետներն հանդիպումներ են ունեցել քոլեջի ղեկավար կազմի և ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ:   Այցի ընթացքում հանդիպումներ տեղի կունենան դասախոսների, ուսանողների, շրջանավարտների, գործատուների  ներկայացուցիչների   և ներքին ու արտաքին այլ շահակիցների հետ:  

Գործընթացի շրջանակներում նախատեսված են մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Բանկային գործ», «Դիզայն», «Գործավարություն օտար լեզվի խորացված իմացությամբ» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:  

Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը:  Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով: 

Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը,  ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ,  որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին  հավատարմագրում շնորհելու (2, 4  կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին: 

  Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջն առաջին անգամ է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնում:  

ՈԱԱԿ հավատարմագրում քոլեջ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին