Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում (օլիմպիական վարկանիշային) 97 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Սարգսյանը չհաղթահարեց 1/16 եզրափակիչի արգելքը:
Մ23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր Սերգեյ Սարգսյանը մրցեց Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող հնդիկ Սահիլ Սահիլի հետ եւ պարտվեց 4:5 հաշվով:
Սերգեյ Սարգսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:6 հաշվով հաղթել էր Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր, Շվեցարիայի ներկայացուցիչ Սամուել Շերրերին: