f

Անկախ

ՔՊ շտաբից կապվել են 7/44 նախագահի հետ՝ տվյալներ ստանալու նպատակով. Ինչ խախտումներ է արձանագրել «Ականատեսը»


Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրն անցել է խաղաղ՝ ընտրողների պասիվության պայմաններում։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց «Ականատես» դիտորդական առաքելության համակարգող Մարիամ Հովեյանը։

«Բուն քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները կազմակերպվել են հիմնականում օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան, առանց լուրջ խախտումյների ու միջամտությունների»։

Չնայած դրան՝ նա ընդգծեց, որ արձանագրվել են էական խախտումներ, ընդ որում, ըստ առաքելության ներկայացուցիչների, դրանք եղել են դրվագային և ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա։

Հովեյանի դիտարկմամբ՝ ամենաշատ խախտումները գրանցվել են «Քաղացաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից՝ 6-7 դեպք, բայց եղել են խախտումներ նաև «Մայր Հայաստանից», «ՈՒժը հայրենյաց» կուսակցությունի կողմից։

Իրավաբան Գենիա Պետրոսյանն ընդգծեց, որ շատ դեպքերում կան հանձնաժողովների ոչ պատշաճ իմացության և ընթացակարգերի չպահպանման դեպքեր, բայց նաև եղել են դեպքեր, որոնք որոնք խոսում են մասնակցության վերահսկման մասին։
«Արձանագրվել են ընթացակարգային խախտումներ, 2 դեպքում եղել է քվեատուփի ոչ պատշաճ կերպով կնքված լինելու դեպք, 2 դեպքում էլ արձանագրվել կողմնակի անձի կարճատև ներկայություն քվեախցիկում։
Քվեարկության փուլի հետ կապված՝ արձանագրվել են դեպքեր, երբ խոչընդոտվել է ընտրողի ընտրելու իրավունքը։ Արձանագրված 3 դեպքից մեկի պարագայում հնարավորություն է տրվել անձին քվեարկելու, 2 դեպքերում՝ անձը չի կարող մասնակցել քվեարկությանը։
7/60 տեղամասում թիվ 4 և 14 համարի քվեաթերթիկների անհամաչափություն է եղել, այսինքն, ավելի պակաս է եղել տրված և միայն դիտորդի դիտարկումից հետո համալրվել է 4-դ համարի քվեաթերթիկների տրցակը, 7/13 տեղամասում արձանագրվել է դեպք, երբ հանձնաժողովի անդամի մոտ պատասխանատու հանձնաժողովի անդամը չի փակել թվատուփի ճեղքը յուրաքանչյուր ընտրողից հետո»։
Հովակիմյանն ասաց, որ 3 տեղամասում արձանագրվել են գաղտնիության պահպանման ռիսկեր, այսինքն, քվեախցիկների մոտ տեղադրված է եղել դուռ, որտեղ ակտիվություն է նկատվել։

«Քվեարկության ընթացքում կարձանագրվել են նաև կողմնակի անձանց ներկայության 11 դեպք։ 2/04 տեղամասի դեպքում մեկ անձ այլ անձանց հետ միասին գտնվել են տեղամասի տարածում։ մարդկանց խումբը անընդհատ փոխվել է, և անձը խոսել է տարբեր ընտրողների հետ, դիտորդների հարցին, թե ինչ է անում այդ տարածքում՝ պատասխանել է, որ իր բակում է։ Հատկանշական է, որ նա ՔՊ-ի վստահված անձ է եղել։ Հանձնաժողովի նախագահի միջնորդությունից հետո հեռացել է տարածքից։
Մեկ այլ դեպքում մեկ անձը 2 անգամ մուտք է գործել տեղամաս, մի դեպքում մի քանի կանաց հետ, մյուս դեպքում՝ մեկ տղամարդու, այսինքն ուղեկցել է քաղաքացիներին դեպի տեղամաս։

6/18 և 6/19 տեղամասերում եղել են անձինք, որ ցուցակներով զանգեր են կատարել , որից հետո այդ անձը նկատվել է 6/32 տեղամասի մոտ, որտեղ հանդիպել են «Մայր Հայաստան» դաշինքի վստահված անձի հետ։

Այս անձանցից մեկը հետագայում նկատվել է նաև 6/44 տեղամասի տարածում ևս։

Հաջորդ դեպքում ՔՊ-ի վստահված անձը փորձել է իր հեռախոսը փոխանցելով տվյալներ վերցնել հանձնաժողովի նախագահից։ Այսինքն, ՔՊ շտաբից կապ են հաստատել 7/44 նախագահի հետ՝ տվյալներ ստանալու նպատակով, բայց նախագահը հրաժարվել է տվյալներ տրամադրել;

8/40 -ի դեպքում դպրոցի տնօրենն է ներկա եղել, և առաջարկել իր օգնությունը, ինչի անօրինական է;
2 դեպքում էլ թեկնածուների տեղամասում գտնվելու դեպք է եղել։
10/15 տեղամասում արձանագրվել է հստակ ուղղորդման 5-6 դեպք, երբ հանձնաժողովի անդամը հայացքով ընտրողների հետ կապի մեջ է եղել;

1 տեղամասում էլ տեղի է ունեցել ընդհարում ընտրողների միջև, դեպքը դիտորդների միջնորդությամբ հարթվել է»։
Նաև ըռցռկացրեց, որ առայժմ որևէ դեպքով հաղորդումներ ներկայացված չեն իրավապահներին; «Լրացուցիչ ճշգրտումներից հետո, բոլոր այն դեպքերում, երբ կտեսնենք որ կան դեպքեր, որոնցով արժեք հաղորդում ներկայացնելու վերադաս ընտրատարածքային հանձնաժողով՝ առաքելությունը դա կիրականացնի»։

Ականատես դիտորդական նախաձեռնություն ընտրախախտումներ Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին