Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցներին և ԶԼՄ աշխատակիցներին.
միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին, ցավոք, հիմնականում չեն ներկայացվում ընտրակեղծիքների, ճնշումների, այլ իրավախախտումների, ԶԼՄ աշխատանքը խոչընդոտելու, թիրախավորելու, հարձակումների ենթարկելու մասին փաստական տվյալները: Այդ իսկ պատճառով նրանց իրազեկելու համար վաղվա ընտրությունների ենթադրյալ խախտումները, դեպքերը խնդրում եմ նաև արձանագրել անգլերենով և ուղարկել նրանց գրասենյակներ կամ տրամադրել տեղում աշխատող դիտորդներին:
Հ.Գ. ԶԼՄ աշխատակիցներն իրենց դեմ կատարված հարձակումների, որևէ տեսակի ճնշումների, խոչընդոտների դեպքում կարող են ահազանգով դիմել Հայաստանի ժուռնալիստների միությանը: Մենք այդ տեղեկությունները կհասցնենք միջազգային լրագրողական և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին: