Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Որպեսզի հաջողություն լինի՝ կիսվիր մի կտոր հացդ ընկերներիդ հետ»: Այսօր մեր Ղարամյան գերդաստանի (թվով 20 ընտանիք) կողմից որոշել ենք մեր այս տարվա ցորենի բերքի 2/3-ը (1000 կգ)` օրվա սահմանված նորմաներով` 5000 հոգու մեկ օրվա չափաբաժին պատրաստի հաց, նվիրաբերել Արցախի կառավարությանը` բնակչության կարիքները հոգալու համար: Բոլոր այն արցախցիները, ովքեր հնարավորություն ունեն իրենց պահուստներից մաս հանել Արցախի ընդհանուր կարիքների համար, կոչ եմ անում միանալ: