f

Անկախ

Խաղացողների ռոտացիա. կմնա՞ Հայաստանը Ռուսաստանի դաշնակից. Forbes


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի համաժամանակյա գնահատական տվեցին երկկողմ հարաբերություններին և Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Նրանց արտահայտած մտքերը հնչեցին Մոսկվայի և Երևանի հակասությունների սրման խորապատկերում: Սակայն МГИМО-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար աշխատակից Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ դեռևս վաղ է խոսել երկու երկրների ռազմավարական դաշնակցության ավարտի մասին:

Ռուսաստան. պատասխանատվության ոլորտի սահմանումը

Արևելյան համաժողովի լիագումար նիստում Վլադիմիր Պուտինը ներկայացրեց իրավիճակի ռուսական տեսլականը: Նրա տեսակետով՝ կովկասյան օրակարգի առանցքային սյուժեն այսօր Հայաստանի պատրաստակամությունն է ճանաչելու Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս: Որպես հետևանք՝ Մոսկվան չի կարող ավելի մեծ հայ հայրենասեր լինել, քան այդ երկրի իշխանությունները: Եվ եթե Երևանը Բաքվի հետ խաղաղության համաձայնության հեռանկար է տեսնում փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը խորհրդային հանրապետությունների սահմաններով, ապա Ռուսաստանը չի կարող և չպետք է խոչընդոտի իրադարձությունների նման ընթացքը:

Ընդ որում, Պուտինը հատուկ ընդգծեց, որ Մոսկվան  մի քանի անգամ է հայկական կողմին առաջարկել այնպիսի փոխզիջում, որը հնարավորություն կտար պահպանելու Ղարաբաղն իր հսկողության տակ: Բայց եթե 1994-2020 թթ. ստատուս քվոյի պայմաններում (ընդհանուր առմամբ Հայաստանի համար ձեռնտու) Երևանը չգնաց զիջումների՝ հույս ունենալով շահել ողջ խաղագումարը, ապա «երկրորդ ղարաբաղյան պատերազմի» պարտությունից հետո պայմանները սկսեց թելադրել արդեն Ադրբեջանը: Եվ եթե այսօր հայկական կողմը տարածքային զիջումները համարում է հարևանի հետ ապագա խաղաղության երաշխիք, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման, ապա դա նրա ինքնիշխան ընտրությունն է: Դա Ռուսաստանի պատասխանատվությունը չէ:

Պուտինի դիրքորոշումն արտաքուստ անթերի է թվում տրամաբանության առումով: Բայց մի կարևոր նրբություն կա: Ռուսաստանը չի կարող Հայաստանի համար ավելի մեծ պատասխանատվություն կրել, քան նրա ղեկավարությունը: Սակայն Ռուսաստանի նման չեզոքությունը, որ կարելի է բացատրել և՛ հատուկ գործողության շարժընթացով, և Արևմուտքի հետ խորացող առճակատմամբ ուժեղ դաշնակիցների բացակայության պարագայում, կարող է տպավորություն թողնել, որ Ռուսաստանը մտադիր է նահանջել: Ինչպես իրավացիորեն գրել է բրիտանացի քաղաքագետ Բարրի Բուզանն իր «Մարդիկ, պետություններ և վախ» աշխատությունում, աշխարհաքաղաքականության մեջ իրականությունը հաճախ այն չէ, ինչը բանականորեն հաշվարկվում է, այլ այն, ինչը պատկերացնում և դասավորում են: Այդ առումով չի կարելի բացառել, որ Կովկասում Մոսկվայի շահերի այսօրինակ գույքագրումն ընկալվի ազդանշան, որ տարածաշրջանում նա՝ որպես բացառիկ խաղացող, պետք է փոխարինվի ուրիշ մեկով:

Հայաստան. ան(կախության) երկընտրանքները

Politico Europe-ի հետ հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը երեք սկզբունքային թեզ առաջ քաշեց: Առաջին՝ Հայաստանի անվտանգությունը խոցելի է եղել, քանի որ կառուցվել է՝ հիմք ընդունելով եզակի աղբյուր՝ Ռուսաստանը: Երկրորդ՝ Ռուսաստանին չի հաջողվել իրացնել իր խաղաղապահ առաքելությունը Ղարաբաղում: Երրորդ՝ երկրին անհրաժեշտ է խաղաղություն հարևանների հետ և դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, ինչը կարող է երկարաժամկետ խաղաղ կարգավորման երաշխիք դառնալ:  

Հայաստանի վարչապետը քաղաքագետ-միջազգայնագետ չէ: Այլապես նա իր դիրքրոշումը  հաստատող հավելյալ փաստարկներ կբերեր: Չէ՞ որ հայ ազգային «ապաղարաբաղացման» նախագիծը սկսվել է 2022 թվականից դեռ շատ առաջ: Ռազմավարական և մարտավարական սխալ հաշվարկները, կապված հակառակորդի և առհասարակ միջազգային դրության թերագնահատման հետ, Հայաստանին հանգեցրին և՛ տարածաշրջանային մեկուսացման, և՛ բացառիկ կախվածության ոչ միայն Ռուսաստանից, այլև աշխարհի հետ հարաբերությունների ողջ համալիրից, և՛ միաժամանակ սոցիալ-տնտեսական կորուստների: Այդ ամենը ստիպեց երկրի քաղաքական էլիտային և հասարակությանը խորհել 1994 թվականի հաղթանակի գնի մասին: Այդ մասին դեռ 1997-ին խոսեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը երկրի քաղաքական օլիմպոս բարձրացավ միացումի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման դրոշի տակ: Բուն Հայաստանի ներսում հասունանում էր և՛ դժգոհությունը «ղարաբաղյան կլանից», և՛ բուն հակամարտության գործիքավորումից, որին էին վերագրվում բոլոր դժվարություններն ու հասարակության խնդիրները: 2020 թ. պարտությունը և 2022 թ. սեպտեմբերի ռազմական ներխուժումը զիջումների թեմա չբացեցին, բայց ծայրահեղ սրեցին տվյալ սյուժեն՝ և՛ իշխանությանը, և՛ հասարակությանը դնելով ընտրության առջև. պայքար արդեն բուն Հայաստանի տարածքների կորստյան և «ամոթալի խաղաղության» դեմ՝ նման այն բանի, ինչը ստորագրվել էր 1920 թ. դեկտեմբերին Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրի):

Սակայն Փաշինյանի խոսքում նաև որոշ կեղծավորության բաժին կա: Հատկապես երբ ասում է, թե Հայաստանը կարող է և պետք է ինքը որոշի իր քաղաքականությունը: Փոքր պետություններ երևույթի ականավոր հետազոտող Ռոբերտ Ռոտշտեյնի եզրակացությունների համաձայն՝ այդպիսի կազմավորումները «ի վիճակի չեն ապահովելու իրենց անվտանգությունը՝ ելնելով սեփական ռեսուրսներից ու հնարավորություններից, ուստի նրանք հույսը դնում են ուրիշ պետությունների և միջազգային ինստիտուտների վրա» կամ «ստիպված են անհամաչափ հարաբերությունների մեջ մտնել՝ ապավինելով մեծ տերությունների և միջպետական միավորումների աջակցությանը»:

Երևանի ապավինելը Մոսկվային 1990-ականներին կամ այսօր նրան փոխարինող գտնելու հուսահատ փորձերը լավ կյանքից չեն, այլ արտաքին քաղաքական դիրքավորման հաշվարկներից, ինչպես նաև հասարակության սպասումների և տարածաշրջանային ու միջազգային իրական դասավորությունների անհամապատասխանությունից:

Դաշնակցային հարաբերությունների մայրամո՞ւտ, թե՞ նոր ձևաչափ

Եվ այսպես, դիրքորոշումները հայտնի են: Եվ թեպետ Վլադիմիր Պուտինի շուրթերով Մոսկվան հայտարարում է, որ միջազգային ասպարեզում Հայաստանի որևէ շրջադարձ չի տեսնում, մտահոգությունը, պայմանավորված Վաշինգտոնի և Բրյուսելի հետ Երևանի շփումներով, ակնառու է:

Առավել ևս, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ նրա դաշնակիցները չեն պատրաստվում տալ Հայաստանին ավելին, քան տալիս է հիմա Ռուսաստանը: Ե՛վ ամերիկացիները, և՛ եվրոպացիները չեն ճանաչել չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի վերջին ընտրությունը և առաջիկայում էլ չեն նախատեսում ճանաչել նրա անկախությունը: ԱՄՆ-ն էլ, Ֆրանսիան էլ, Եվրամիությունն էլ իրենց խաղաղապահ ուժերը Ղարաբաղ ուղարկելու պատրաստակամություն չեն հայտնել, բայց քննադատել են ռուսական առաքելությանը անարդյունավետության համար: Երևանը, ինչպես նաև նրա արևմտյան գործընկերները պատրաստ են ճանաչել ՀԱՊԿ-ի սեփական պարտավորությունները չկատարելը իր դաշնակցի նկատմամբ: Սակայն Եվրամիության առաքելությունը նույնպես հայկական տարածքում առանձնապես ձեռքբերումներ ցույց չի տալիս: Եվրոպական դիտորդները չկանխեցին լարվածության ուժեղացումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Եվ այդ համատեքստում Երևանի՝ ազգային անվտանգության ապահովման փոխհատուցող մեխանիզմներ գտնելու մարդկայնորեն հասկանալի հուզական ճիգերը փաստացի նոր և ոչ քիչ խնդիրներ են առաջացնում, բայց չեն վերացնում հները: Այն իրողությունը, որ Ղարաբաղը կվերածվի Արևմուտքի ու Արևելքի հակամարտության նոր թատերաբեմի, հարևան պետությունների միջև խաղաղություն չի բերի:

Բայց չարժի համարել, որ Երևանը և Մոսկվան արդեն վերջնականապես հեռացել են տարբեր կողմեր: Նախ՝ չի կարելի խոսել Ռուսաստանի և Ադրբեջանի մոտեցումների նույնության մասին. բավական էր տեսնել օրերս Ռուսաստանի ԱԳՆ-ի դեմարշը՝ կապված Ռուսաստանին միացած տարածաշրջաններում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ պաշտոնական Բաքվի դիրքորոշման հետ: Այնպես որ դեպի Ադրբեջան Մոսկվայի լիակատար շրջադարձը, մեղմ ասած, խնդրահարույց է: Չասենք արդեն Թուրքիայի հետ մրցակցային համագործակցության բարդ ձևաչափի մասին: Երկրորդ՝ ռուս-հայկական հարաբերությունները Ղարաբաղի խնդրով չեն սպառվում: Առջևում Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և սահմանագծման բարդ խնդիրն է. առանց Մոսկվայի նրանք հազիվ թե հաջողեն: Երրորդ՝ պատմությունը Ռուսաստանի և Հայաստանի տարբեր կողմեր հեռանալու օրինակներ գիտի, այդ թվում և ծանր տարածքային կորուստներից հետո: Հայաստանի խորհրդայնացման և որպես Հայկական ԽՍՀ «երկրորդ հանրապետության» ի հայտ գալու ուղին բացվել է Ալեքսանդրապոլում: Միության և 1997 թ. մեծ պայմանագրի ուղին անցել է պայքարով Մոսկվայի և մի հանրապետության միջև, որը ԽՍՀՄ-ում վերակառուցման ավարտին ամենագլխավոր հակախորհրդայինների վարկանիշ ուներ: Եվ թեպետ պատմական իրադարձությունները երբեք պատճենաթղթով չեն վերաարտադրվում, այս առումով մտածելու բան կա:

Բոլոր դեպքերում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բարդ շրջափուլ են մտնում: Մի կետում չափազանց շատ բան է կուտակվել. և՛ սերնդային փոփոխությունները (Հայաստանում իշխանություն է մտնում քաղաքական գործիչների առաջին հետխորհրդային սերունդը), և՛ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաճուն հակամարտությունը, որ սառը պատերազմ 2-ի գծեր է ձեռք բերում, և՛ դաշնակցից սպասումների ու իրականում նրա տվածի հակասությունը: Շատ բան կախված է այն հանգամանքից, թե որքանով կողմերը կկարողանան համարժեք հասկանալ միմյանց խնդիրները և, եթե կուզեք, ապրումակցում կցուցաբերեն:  Հակառակ դեպքում հնարավոր չի լինի խուսափել կորուստներից:

Սերգեյ Մարկեդոնով

Աղբյուրը՝ Forbes

 

 

Տարածաշրջան Հայաստան Արցախ Ադրբեջան Ռուսաստան Սերգեյ Մարկեդոնով

Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակիչ հանդիպումները
Փաշիկ Ալավերդյան․ Եթե ասում են՝ նախկինները թալանեցին, ապա ներկաներն անում են օրենքով, նրանց ոչ կդատեն, ոչ էլ կբռնեն
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը
Ազգը պիտի կարողանա զանազանել իշխանությունը՝ պետությունից. Իշխանության ղեկին հայտնված ուժերը մեր դարավոր թշնամու հետ գործակցում են՝ ընդդեմ հայկական պետականության
Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
ՔՊական պատգամավորը պնդում է՝ Լեւոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic-ի լրագրողին
Եթե իմ լրագրողն իրեն թույլ տար Սրբազանին մեղադրել, չէի թողնի՝ բանը հասներ այլոց կողմից նրան դաս տալուն. Սևակ Հակոբյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Սրբազանի հանդեպ նման վերաբերմունք․ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյան
Ով սուտ տեղեկություն է տարածում, թե այդ ակցիայի համար փող են տվել, ինքը «սապլյակի տղա ա». Հովհաննես Հարությունյան
Եղանակը Հայաստանում. շոգը նահանջում է
«Ոտքի կանգնեք, հակառակ դեպքում Երեւանը կարող է կրկնել Ստեփանակերտի ճակատագիրը». ակցիա մայրաքաղաքում
Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կհյուրընկալի Եվրոպա Նոստրա ասոցիացիայի անդամներին և թիմին
ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է. Էլինար Վարդանյան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.25 տոկոս
Խորհրդարանն օրակարգից հանել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը
Կա վտանգ, որ մարդկանց ունեցվածքը տալիս են թշնամուն, ես երբեք չեմ ստում. Գեղամ Նազարյանը՝ Կիրանցի մասին
Ռեստորանում ընթրիքն ավարտվեց ողբերգությամբ. Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բագրատ Սրբազանի դեմ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ. Թաթոյան
Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրել է ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին
Ավելին
Ավելին