f

Անկախ

Նա երեկ այլաբանորեն գոռում էր, որ պատրաստ է կեղծել ընտրությունները և ուզուրպացնել պետական համակարգը


Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է երեկվա հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։ Գրառման մեջ ասվում է․

«Քանի որ շատերը ֆիքսվել են ներողություն «ասֆալտ ուտելու և բորդյուր լիզելու» էսթետիկ կողմի և պետության դե ֆակտո ղեկավարի կողմից այդպիսի արտահայտչաձևի անթույլատրելիության վրա, փորձեմ բացատրել այդ արտահայտչաձևի քաղաքական լեզուն, որն ուղված էր ոչ թե իր ընտրողներին այլ իր օպոնենտներին:

Երեկ այս մարդը իր բազմաթիվ հայտարարությունների մեջ ընդգծում էր մեկ կարմիր թել՝ «ամեն գնով իշխանություն պահելը»: Ամեն գնովը ենթադրում է բառիս բուն իմաստով ամեն գին, այսինքն ուրիշների կյանքի գնով, ուրիշների ճակատագրերի գնով, ուրիշների սերունդների գնով, ուրիշներին մտավոր և հոգեբանորեն խեղելու գնով: Երբ նա գոռում էր, որ «ասֆալտ է ուտեցնելու և բորդյուր լիզեցնելու» նա ոչ միայն ցուցադրում էր իր հոգեբանական և էսթետիկ աստիճանը և վախերը այլ իր ընտրազանգվածի մոտ ցույց տալիս, որ իր և իրենց իշխանության նկատմամբ ոտնձգության պարագայում ինչերի է պատրաստ: Իր ընտրազանգվածին, նա երեկ այլաբանորեն գոռում էր, որ պատրաստ է կեղծել ընտրությունները և ուզուրպացնել պետական համակարգը միայն, թե նախկինները հետ չգան: Նա երեկ իր ընտրազանգվածի մեջ ուժի կիրառման, բռնության, ընտրություն կեղծելու «լեգիտիմություն» և աջակցություն էր սերմանում: Մի կասկածեք որ, եթե նա գոռա «ես պատրաստ եմ կեղծել ընտրությունները, որ վերադարձ նախկինին չլինի», թե նրա թիմակիցները հարթակի վրա և, թե աջակիցները ներքևում ծափ են տալու, համաձայնվեն և ողջունեն առանց խորանալու:

Հավատացեք, որ «ասֆալտ ուտեցնելու և բորդյուր լիզեցնելու» կարիք նա չէր ունենա, եթե ունենար ամուր դիրքեր, լայն և կայուն լեգիտիմություն, վստահություն իր կարճաժամկետ քաղաքական ապագայի նկատմամբ: Այս ամենը նա չունի և պատրաստում է իր փշրված և նոսրացած, բայց դեռ իրեն հավատարիմ ընտրազանգվածին քաղաքացիական պատերազմի, եթե դա է լինելու իր իշխանության պահպանման գինը: Ագրեսիվության, թշնամանքի, ատելության սերմանումը կարևորագույն գործիք է հանուն սեփական իշխանության պահպանման և այն պահպանող փորձողների համար»:

Վլադիմիր Մարտիրոսյան Նիկոլ Փաշինյան ֆեյսբուքյան գրառում երևանի ավագանու ընտրություններ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին