f

Անկախ

Արցախցի շատ ընտանիքներ կիսաքաղցած են քուն մտնում. վիճակն իսկապես շատ ծանր է. արցախցի գործիչ


Ներկա պայմաններում Ստեփանակերտ-Բաքու բանակցություններն ուղղակի անիմաստ են, քանի որ Ադրբեջանը փորձելու է ամեն կերպ իր պայմանները թելադրել արցախյան կողմին։ Մինչդեռ բանակցությունների իմաստն այն է, որ գտնվեն փոխզիջումային լուծումներ՝ խուսափելու նոր պատերազմից , Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ Ստեփանակերտը պետք է ինքնուրույն բանակցի Բաքվի հետ։

«Ես, որպես բանակցող, (1992-1993 թվականին 4 պատվիրակություն եմ ղեկավարել), գիտեմ, որ բանակցությունների ընթացքում կողմերը պետք է գտնվեն նույն հարթության վրա, ունենան հավասար կարգավիճակ։ Բացի այդ՝ պետք է լինեն հստակ մեխանիզմներ՝ իրագործելու այդ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները։ Հիմա այս բոլոր պայմաններն էլ բացակայում են, որովհետև մենք այլևս փոխզիջման տեղ չունենք։

Նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրով և դրանից հետո էլ այնքան ենք զիջել, որ հայտնվել ենք թակարդում։ Այս պայմաններում ինչի՞ շուրջ պետք է բանակցենք»,- հարց հնչեցրեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Ստեփանակերտ-Բաքու հնարավոր բանակցություններն անպայման  պետք է անցնեն երրորդ կողմի մասնակցությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ և այլն։

Բորիս Առուշանյանի համոզմամբ՝ակնայտ է՝ Բաքվի նպատակն այն է, որ արցախցիներն ընդունեն իր առաջադրած պայմանները, դառնան Ադրբեջանի քաղաքացիություն, բանակը և պետական մարմինները կազմալուծվեն, ինչն էլ շատ կարճ ժամանակահատվածում կբերի Արցախի լիարժեք հայաթափման։

Անդրադառնալով Արցախում շարունկավող  հումանիտար աղետին՝ Բորիս Առուշանյանը նշեց՝ ինքն ու կինն ամեն օր հերթ են կանգնում՝ հանապազօրյա հացը գնելու համար։

Առուշանյանների ընտանիքի և մյուս արցախցիների ամենօրյա ճաշացանկն էլ բաղկացած է լինում բանջարեղենից։

«Կինս բժկուհի է, բայց մենք փոքր այգի ունենք։ Այնտեղ ամեն ինչ ցանել է՝ լոլիկ, կանաչի և այլն։ Մեր այգու բարիքներն ենք օգտագործում, մյուս արցախցիներն էլ՝ իրենց։ Բայց դա քիչ է, որովհետև կան բաներ, որ այգում չեն աճում` քաղցրավենիք, կաթնամթերք, շաքարավազ (ծիծաղում է՝ հեղ.)։ Չեմ խոսում դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների մասին։ Վիճակն իսկապես շատ ծանր է, առջևում էլ ձմեռ է՝ ջեռուցման հետ կապված խնդիրներով»,- ասաց արցախցի գործիչը։

Բորիս Առուշանյանը միաժամանակ փաստեց՝ իր շրջապատում շատ են արցախցի ընտանիքները, որոնց անդամները եթե ոչ քաղցած, ապա կիսաքաղցած են քուն մտնում։  Մարդիկ ստիպված սահմանափակում են իրենց սննդային նորման, կրճատում ընդունվող սննդի քանակը։

«Ինչպես ասում են՝ «տան ճարվածով յոլա ենք գնում», քչով բավարարվում նախկին պաշարներն օգտագործում։ Ընկերն ընկերոջն է օգնում, մի բան տալիս, հարևանը՝ հարևանին»,- պատմեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով օրերս հումանիտար բեռով Արցախ մուտք գործած ռուսական ընդամենը մեկ բեռնատարին՝ Բորիս Առուշանյանը շեշտեց՝ այդ գործողությունը զուտ խորհրդանշական բնույթ էր կրում։

«Դա ընդամենը սիմվոլիկ քայլ էր, որպեսզի կարողանային հումանիտար բեռների համար հետագայում պայմանավորվել, բայց Ադրբեջանն, ինչպես միշտ, ծայրահեղական դիրքորոշումից չի հրաժարվում՝ ձգտելով ստեղծված իրավիճակն առավելագույնս իր շահերին ծառայեցնել»,- ամփոփեց արցախցի գործիչը։

Բորիս Առուշանյան Արցախի շրջափակում Ադրբեջան Հայաստան

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին