f

Անկախ

Եթե հին իշխանությունը գողանում էր մեր փողերը և քվեն, ապա այս իշխանությունը գողացել է մեր հույսը. Մարությանի ուղերձը


Երեւանի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը այս կիրակի Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ հանդես է եկել եզրափակիչ ելույթով:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի հայրենակիցներ,  սիրելի երեւանցիներ,

Ուղիղ 5 տարի առաջ այս օրերին մենք նորից գնում էինք ընտրությունների, որպեսզի ձեր քվեի միջոցով ամրագրենք ժողովրդական հեղափոխության արդյունքները: Երեւի լավ կհիշեք այդ օրերի տրամադրությունը՝ դրական լիցքեր, հաղթանակի եւ արդարության հույս կար օդում:

Իսկ ի՞նչ ունենք այսօր՝ 5 տարի անց: Արդյոք մեր երազանքներն իրականացել են, արդյոք մենք ունենք նոր որակի կառավարում, արդյոք պաշտոնյաները համեստ են, բանիմաց ու անկաշառ: Մի խոսքով, արդյոք մենք գոհ ենք մեր պայքարի արդյունքներից, թե ոչ: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է. սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտը, որ կար 2018-ին, ուղղակի չքացել է, իսկ քաղաքականության մեջ մարդիկ իրենց հիմնական գործիքը դարձրել են  կեղծիքը, բամբասանքը եւ թշնամանքը իրենց մրցակիցների հանդեպ:

Այն ժամանակ մենք հույս ունեինք, որ հեղափոխության արդյունքում ձեւավորված իշխանությունը գնալով կզարգանա, կպարզաջրվի, կհղկվի եւ կդառնա ավելի արդյունավետ, այնինչ նրանք ուղղակի փակվեցին իրենք իրենց մեջ եւ դարձան ուղղակի կուսակցական վերնախավ, ինչպիսին մեր ժողովուրդը շատ է տեսել վերջին տասնամյակներին:

Արդարության եւ ժողովրդավարության լոզունգներով իշխանության եկած մարդիկ սկսեցին մտածել միայն իրենց եւ իրենց ընտանեկան բարեկեցության մասին, եւ անգամ պատերազմից հետո նրանք չկարողացան հրաժարվել  ժոխ կենցաղից եւ թանկարժեք ժամանցից:

Այն ժամանակ մենք հույս ունեինք, ր կունենանք թափանցիկ կառավարում, դեմոկրատական արժեքներ, բայց ցավոք սրտի, այստեղ էլ ուրախանալու շատ բան չկա: Երեւանի ավագանու այս քարոզարշավը ցույց տվեց, որ ՔՊ-ն գործի է դրել հին իշխանությունների ամբողջ գործիքակազմը՝ նախընտրական ասֆալտապատումից սկսած մինչեւ վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահում, բժիշկների, մանկավարժների, համայնքային ու մասնավոր ընկերությունների աշխատակիցներին իրենց հանրահավաքներին բերելուց մինչեւ իրենց աջակիցներին փողով հավաքագրելը:

Մենք հույս ունեինք, որ նոր իշխանությունները կնպաստեն լրատվական դաշտի առողջացմանը, այնինչ ՔՊ-ն ուղղակի ողողել է լրատվական դաշտը կեղծ եւ զրպարտչական նյութերով՝ վարկաբեկելով բոլոր նրանք, որոնք իրենց հետ չեն: Երբեմն այդ կեղծիքները հասնում են շատ զավեշտալի մասշտաբների: մեկ նրանք սկսում են տարածել մի հոլովակ, որտեղ ինձ բառացիորեն կադրից հանել են դուրս եւ մեր արած գործերը վերագրում են իրենց, այնուհետեւ տարածքում են կեղծ լուրեր, թե իբր ես Ռուսաստանի ագենտ եմ, հետո կեղծ լուրեր, թե իբր Արեւմուտքի ագենտ եմ, եւ դա այն դեպքում, երբ ես ամբողջ կյանքում ապրել ու արարել եմ Հայաստանում՝ ձեր աչքի առջեւ:

Այստեղ ամենավիրավորականն այն չէ, որ իրենք տարածում են այդ կեղծիքները, ավելի վիրավորական է, որ իրենք թերագնահատում են ձեր, մեր, մի ամբողջ ժողովրդի մտավոր ունակությունները:

Եվ ուրեմն եկեք արձանագրենք, որ այս իշխանությունները ուղղակի մսխել են հեղափոխության դրական էներգետիկան: Եվ եթե հին իշխանությունները գողանում էին մեր փողերը եւ քվեն, ապա այս իշխանությունը գողացել է մեր հույսը:

Սիրելի երեւանցիներ, քարոզարշավի այս օրերին, մենք եղել ենք բոլոր վարչական շրջաններում, շրջել ենք գրեթե բոլոր բակերում եւ փողոցներում, ձեզանից անսահման շատ սեր ու ջերմություն ենք ստացել, ինչի համար շատ շնորհակալ եմ: Իսկ ձեր աջակցության խոսքերը մեզ ավելի մեծ վստահություն են տվել, որ մեր գործն արդար է:

Այսօր ես պետք է ձեզ խնդրեմ, որ այդ սերը, ջերմությունն ու աջակցության խոսքերը  մենք վերածենք գործողության:

Երեւանցիներ, ես ձեզ  խնդրում եւ հորդորում եմ՝ սեպտեմբերի 17-ին գնացեք ընտրատեղամաս եւ ընտրեք քվեաթերթիկ համար 7-ը:

Հատկապես խոսքս ուղղում եմ երիտասարդներին. Հարգելիներս, ձեզ պես շատ երիտասարդներ ունենք մեր թիմում՝ նպատակասլաց, պայծառ, էներգիայով լի: Խնդրում եմ՝ անպայման գնացեք ընտրության, որովհետեւ այսօր որոշվում է ձեր քաղաքի ապագան, եւ ընտրելով մեզ, դուք կվերադարձնեք մեր քաղաքին ու մեր երկրին այն հույսը, որը փորձում են մեզնից  գողանալ:

Սիրելի երեւանցիներ, գնալով ընտրության, դուք նվազագույնի եք հասցնում իշխանության կողմից օգտագործվող վարչական ռեսուրսի էֆեկտը: Մի տրվեք ձեր վերադասի կամ, այսպես կոչված, թաղային հեղինակությունների ճնշումներին: Քվեախցիկում դուք մենակ եք լինելու, ձեզ ոչ ոք չի տեսնելու ձեզ ոչ ոք չի նկարահանելու: Այնպես որ ընտրեք ձեր սրտի ու խղճի թելադրանքով: Եվ ես համոզված եմ, որ միասին մենք ամեն ինչ կարող ենք: Առողջ եղեք եւ Աստված մեզ բոլորիս պահապան»:

Հայկ Մարության ուղերձ քաղաքապետի ընտրություն Հայաստան Տեսանյութ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին