Ոչ ոք չի ասել, որ խաղաղության պայմանագրի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին փաստաթուղթը հեշտությամբ է ձեռք բերվելու։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, սեպտեմբերի 14-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ շատ հարցերում Բաքվի եւ Երեւանի մոտեցումները եւ դիրքորոշումները բավական հեռու են միմյանցից։ «Ադրբեջանական կողմի առաջարկները մենք կուսումնասիրենք։ Եվ որքան էլ որ բարդ է եղել իրավիճակը, որքան էլ որ ադրբեջանական զորքերը կենտրոնացել են սահմանին՝ ոչ մի գործընթաց փակուղի այդպես էլ չի մտել»,- միաժամանակ հավաստիացրել է Հովհաննիսյանը։