f

Անկախ

Փաշինյանը Ազգային ժողովում շարունակեց իր ստերի և մանիպուլիացիաների տարափը. Ավետիք Չալաբյան


Երեկ, ելույթ ունենալով Ազգային ժողովում, և շարունակելով իր ստերի և մանիպուլիացիաների տարափը, ՀՀ վարչապետի պաշտոնը մինչև հիմա զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը այս անգամ էլ հայտարարեց, որ ինքն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, քանզի դաշնակիցները չեն օգնել կանխել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան, և իրեն այլ բան չէր մնում, քանի Արցախի հանձնումը Ադրբեջանին, որպեսզի պաշտպանի Հայաստանի սահմանները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նա նաեւ նշել է. «Մի պահ վերանանք դաշնակիցների (ենթադրաբար ՀԱՊԿ-ի) վերաբերյալ մեղադրանքներից, ընդունենք, որ դրանցում որոշակի արդար հիմք կա, և անդրադառնանք Փաշինյանի հայտարարության մնացած մասին։ Իր ասածից փաստորեն հետևում է, որ անցած տարվա սեպտեմբերին, ձեռնարկելով երկօրյա ռազմական գործողություններ, և տալով ընդամենը մոտ 500 զոհ (սեփական պաշտոնական տվյալներով ընդամենը 85), Ադրբեջանը կարողացավ տիրանալ Արցախին, մի բան, որն այն չէր կարողացել անել 44-օրյա պատերազմի ընթացքում, տալով մոտ 12,000 զոհ, դրան նախորդող բոլոր տարիներին, և առաջին Արցախյան պատերազմում, երբ տվեց ավելի քան 20,000 զոհ։

Փաշինյանի ասածից նաև հետևում է, որ Հայաստանը անպաշտպան էր մնացել Ադրբեջանի առաջ, և հարկադրված էր ծնկի գալ Պրահայում։ Փաշինյանը սակայն չասաց, թե ինչու էր դա տեղի ունեցել, մասնավորապես, մոռացավ ասել, թե

ա) ինչ՞ու է ինքը կազմաքանդել ՀՀ Զինված ուժերի ողջ Գլխավոր շտաբը, պաշտոնանկ արել և ձերբակալել մարտական գեներալների մեծ մասին,

բ)  ինչ՞ու է ինքը երկու տարվա մեջ մի քանի Պաշտպանության նախարար և Գլխավոր շտաբի պետ փոխում, մինչև կարողացավ նշանակել բացարձակ կամակատարների,

գ)  ինչ՞ու է անվտանգության անմիջական սպառնալիքի տակ գտնվող երկրում տարեցտարի ավելանում ժամկետային ծառայություննից ազատվելու հնարավորություները, և պակասում զորակոչիկների թիվը,

դ) ինչ՞ու են պայմանագրային զինծառայողները ոստիկանության պարեկներից ցածր վարձատրվում և նախընտրում փոխել զինվորական ծառայությունը ոստիկանականով,

ե)  ինչ՞ու մինչև 2022 թ․ դեկտեմբերը Հայաստանի մի քանի տասնյակ ռազմարդյունաբերական ընկերությունները բանակից որևէ էական պատվեր չէին ստանում, թեև կարող էին բազմաթիվ մարտական կարիքներ սպասարկել,

զ) ինչ՞ու մինչև հիմա ակտիվ պահեստազոր չի կազմավորվել, թեև օրենքը դա թույլ է տալիս, քաղաքացիներից շատերն էլ պատրաստ են պաշտպանել հայրենիքը,

է) և վերջապես, չարաբաստիկ 2022 թ․ սեպտեմբերի 13-ին, երբ թշնամին հարձակվեց Ջերմուկի, Վարդենիսի և Սյունիքի ուղղությամբ, ինչ՞ու նրա դեմ որևէ ծանր սպառազինություն չկիրառվեց, ինչ՞ու էին պարապ կանգնած ՍՈւ-30-երը, Իսկանդերները, Սմերչերը, իսկ թշնամու դեմ կռվում և զոհվում էին հիմնականում մեր թեթևազեն զինվորները։

Իմ համար այս հարցերի պատասխանը վաղուց պարզ է՝ կամ Փաշինյանը ի սկզբանե եկել էր Արցախը հանձնելու, կամ էլ նա ապաշնորհ և ձախողակ գործիչ է, ով բացարձակ չի համապատասխանում ազգի առաջնորդի բարձր կոչմանը, այն էլ մի ժամանակ, երբ մեր դեմ այսպիսի դաժան և նենգ թշնամի է գործում։ Երկու դեպքերում էլ նա աղետ է մեր ժողովրդի համար, նույնիսկ եթե այդ ժողովրդի մի մասը իներցիայով շարունակում է նրա հետ հույսեր կապել։

Փաշինյանը ոչ միայն խախտել է իր բոլոր հնարավոր խոստումները՝ նա դրանց ուղիղ հակառակն է արել մինչև հիմա, մեր երկիրը կանգնեցնելով իրական աղետի առաջ՝ Արցախի մեր հայրենակիցներին մատնելով նոր ցեղասպանության, Սյունիքը փաստացի դնելով թուրք-ադրբեջանական տանդեմի զոհասեղանին, և մեզ բոլորիս անպաշտպան թողնելով վերահաս ռազմական արհավիրքի առջև։

Փաշինյանը և Ազգային ժողովում դեռևս ծվարած իր կամակատարները շարունակում են իներիցիայով արդարանալ, սլաքները շրջել նախկինների, արցախցիների, ռուսների, «Վագների» վրա, նույնիսկ հոխորտալ, սակայն արդեն մեր ժողովրդի մեծամասնության համար ակնհայտ է, թե ով է անվտանգային աղետի իրական հեղինակը։ Նա պետք է հասկանա, որ իր իշխանությունը ոչ միայն հավերժ չի, այլև մոտենում է ավարտին, սակայն յուրաքանչյուր օրը նոր կորուստներ է բերում մեր հայրենիքին և ժողովրդին։ Նրանից ավել, դա պետք է հասկանան  շուրջը խմբված կամակատարները, որոնք պետք է գիտակցեն, որ հետագա յուրաքանչյուր կորստի համար անձնական պատասխանատվություն են կիսելու Փաշինյանի հետ, և այդ պատասխանատվությունից չեն կարողանալու փախչել։

Մինչ այդ, ուժ ու կորով եմ մաղթում մեր ժողովրդի պայքարող հատվածին՝ արժանի դիմագրավելու թշնամու հնարավոր նոր սադրանքներին, և ի վերջո ազատվելու նրա ներքին կամակատարներից»։ 

Հայաստան Ավետիք Չալաբյան ՖԲ Գրառում

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին