f

Անկախ

«Ժողովուրդ». Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այն մարդիկ, որոնք մայրաքաղաք Երեւանում շինարարական բիզնես ունեն, իշխանության հետ սերտ համագործակցում են, տարբեր ճանապարհներով օգնում են նրանց սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններում, որպեսզի շինթույլտվությունների հարցերը հեշտությամբ կարգավորեն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այն մարդիկ, որոնք մայրաքաղաք Երեւանում շինարարական բիզնես ունեն, իշխանության հետ սերտ համագործակցում են, տարբեր ճանապարհներով օգնում են նրանց սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններում, որպեսզի շինթույլտվությունների հարցերը հեշտությամբ կարգավորեն:

«Մոնարխ»-ի Արմեն Գինոսյանն ու նրա փեսա Արմեն Արչի-Սարդարյանը Կենտրոնի թաղապետի միջոցով են փորձում իրենց հարցերը կարգավորել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, թե ովքեր են շրջում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի հետ՝ որպես թիկնապահներ: Նրանք թաղային դեմքեր են, որոնց անունը շրջանառվել է այս կամ այն քրեական պատմության համատեքստում (Նալբանդյան-Վարդանանց խաչմերուկում գտնվող հայտնի «բոքսի դալան»-ի Արմենչիկը եւ ալավերդյանցի Բոյովը, ինչպես նաեւ շինարարական բիզնեսով հետաքրքրված Արմեն Արչի-Սարդարյանը, որը շինթույլտվությունների խնդիր ունի):

Նրանք Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին, Աբովյան 22 հասցեի բակում էին թաղապետի հետ՝ իբրեւ թե ստուգելու արված աշխատանքները: Իսկ ինչո՞ւ էր գործարար Արմեն Արչի-Սարդարյանը, որը հայտնի եւ հաջողակ գործարար Արմեն Գինոսյանի փեսան է, Կենտրոնի թաղապետի հետ թիկնազորի դերում շրջում: Նա շինարարական բիզնեսի մեջ է, շինթույլտվությունների խնդիր ունի, դրա համար էլ Կենտրոնի թաղապետի հետ է մշտապես եւ ՔՊ-ի համար երկու նախընտրական շտաբ է բացել Երեւանի կենտրոնում, որոնց բոլոր ֆինանսական ծախսերը անում է անձամբ: Այդ շտաբների դիմաց մշտապես խցանումներ են, թանկարժեք ավտոմեքենաները կանգնում են երկրորդ՝ չթույլատրված գծում, խախտում երթեւեկության կանոնները, բայց իրավապահները դա չեն նկատում:

Նկատենք, որ նույն Արմեն Արչի-Սարդարյանը նախկինում՝ 2018-ին, նախընտրական շտաբներ էր բացել եւ աշխատում էր Դավիթ Սանասարյանի համար, վերջինիս թանկարժեք նվերներ էր փորձում տալ: Նրա աները՝ Արմեն Գինոսյանը, որ օգնում է փեսային շտաբների ձեւավորման, ՔՊ-ի համար ձայներ հավաքելու գործում, խոշոր գործարար է: Նրան է պատկանում Աբովյան-Պուշկին խաչմերուկի վրա գտնվող «Ալեքսանդր» լյուքս դասի հյուրանոցը, Տերյան 91 հասցեում գործող «Մոնարխ» ռեստորանը, որտեղ 2018թ.-ին նշվել էր Նիկոլ Փաշինյանի ավագ դստեր՝ Մարիամ Փաշինյանի ծննդյան 20-ամյակը:

Գինոսյանին է պատկանում նաեւ «12 ակումբը», «Մոնարխ» շինարարական ընկերությունը: Գինոսյանը նաեւ զբաղվում է պարենային ապրանքների մեծածավալ ներկրմամբ: Իսկ ինչ վերաբերում է Կենտրոնի թաղապետին, ապա մամուլը գրել էր. «Պուշկինի փողոցից դեպի Հյուսիսային պողոտա ընկած հատվածում Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանն իր մարդկանց հետ ծեծի է ենթարկել երկու ընկերոջ։ Մեր տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երգչուհի Անահիտ Սիմոնյանին պատկանող հունական «Յասսու» ռեստորանից ոչ հեռու»:

Իսկ ավելի ուշ՝ օգոստոսի 19-ին, Շամշյանը հրապարակեց, որ Երեւանում՝ Պուշկինի 38 հասցեում գործող «Յասսու» ռեստորանային համալիրում, «փարթի» է իրականացվել, որը կապված է եղել այդ ռեստորանային համալիրի 1 տարվա հետ։ Տեսանյութ է առկա, որտեղ երեւում է, թե ինչպես է Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը «Մակարենա» երաժշտության տակ ափսեներ կոտրում մի տղայի գլխին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Սամվել Ղուկասյան քաղաքապետի ընտրություն Հայաստան

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին