Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 13-ին Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ: Մրցահարթակ դուրս կգան աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հարությունյանը։ Երկուսն էլ կպայքարեն 96 կգ քաշային կարգում։
Այս քաշային կարգում մեդալի համար կպայքարի 11 ծանրորդ։ Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը ֆավորիտներից են։ Հայ ծանրորդներից 12 կգ ավելի բարձր հայտ է ներկայացրել Իրանի ներկայացուցիչ Ամիր Հողուղիոսգուվեյը՝ 392 կգ։
390 կգ-ի նախնական հայտ է ներկայացրել Եգիպտոսի ներկայացուցիչ Կարիմ Իբրահիմ Ալի Աբոկահլան։
Սեպտեմբերի 13, 17:30
Հակոբ Մկրտչյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)
Դավիթ Հովհաննիսյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)