f

Անկախ

Ի՞նչ վտանգներ է կրում Ռուսաստանի համար Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրացումը. Սերգեյ Մարկեդոնով (Профиль)


Այսօր իրերի դրությունը Հարավային Կովկասում կարելի է բնութագրել որպես նախամպրոպային իրավիճակ: Հայաստանը պարբերաբար հայտարարում է, որ Ադրբեջանը սահմանի մոտ զորքեր է կուտակում, իսկ Ադերբեջանը մեղադրում է Հայաստանին սադրանքների համար: Բաքվի առանցքային փաստարկը՝ Երևանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի «ապառազմականացումից»: Հայաստանի և չճանաչված ԼՂՀ-ի ղեկավարությունը, իր հերթին, գլխավոր խոչընդոտը խաղաղության ճանապարհին համարում է Լաչինի միջանցքի փակումը, որը Երևանը կապում է Ստեփանակերտի հետ: Հայաստանում պնդում են, որ խոսքը սոսկ կամակոր Ղարաբաղին ճնշելու մասին չէ, այլ շրջափակման, որը հղի է հումանիտար աղետով:

Ղարաբաղյան խնդրի գոյությունը  տասնամյակների պատմություն ունի: Այդ պատմության ընթացքում եղել են և՛ սրացումներ, և՛ լարման թուլացումներ, ստատուս քվոն փոխվել է առնվազն երեք անգամ: Բայց քանի որ հակամարտության կողմերը փոխզիջումների գնալու պատրաստակամություն չեն ցուցաբերել՝ հիմնվելով ուժի՝ որպես հարցի լուծման օպտիմալ միջոցի վրա, գործին ժամանակ առ ժամանակ խառնվել են արտաքին խաղացողները: Երբեմն նույնիսկ «սառեցրել» են հակամարտությունը, թեպետ և առաջ չեն գնացել կարգավորման հարցում: Բայց այսօր «միջազգային հանրությունը»՝ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, Թուրքիայի և Իրանի, Անդրկովկասում կրակը մարելու ընդհանուր աշխարհաքաղաքական բանաձև չունի: Եվ դա միայն և միայն խորացնում է առանց այդ էլ բարդ իրավիճակը:

Այժմ ղարաբաղյան հարցը գլուխկոտրուկների ամբողջություն է: Ընդ որում այնպիսի, որ գլուխ հանելով դրանցից մեկից՝ չի կարելի մյուսին անցնել, այլապես կարգավորումն ամեն անգամ կհետաձգվի, իսկ լիցքաթափումները կփոխարինվեն նոր ծավալումներով, ընդ որում՝ ավելի մեծ խաղադրույքներով:

Հայաստան-Ադրբեջան. փախչող խաղաղություն

Ինչպես էլ որ ավարտվի 2023-ը, հայ-ադրբեջանական հակամարտության պատմության մեջ, միևնույն է, մնալու որպես կարևոր նշաձող, քանի որ այդ տարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի վրա: Հայաստանի կառավարության ղեկավարը նախկինում էլ է հասկացրել, որ պատրաստ է հարևան երկրի հետ խաղաղություն կնքել փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: Բայց այդպես որոշակի, ինչպես 2023-ի մայիսին, ղարաբաղյան հողերի պատկանելության մասին չի խոսել Հայաստանի որևէ առաջնորդ նրա ողջ հետխորհրդային պատմության մեջ: Այո, եղել են փոխզիջման կոչեր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Բայց դա նրա համար հրաժարականի ու քաղաքական կարիերայի գինն ունեցավ: Եղել են փոխադարձ ընդունելի բանաձևերի որոնումներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք, հայ ղեկավարությունը քննարկել է, ի թիվս այլոց, նաև տհաճ զիջումներ: Բայց այդ ամենը հանրությանը ցույց չէր տրվում, դիվանագիտական  սենյակներից դուրս չէր գալիս:

Թվում էր, թե Փաշինյանը ճանաչել է ակնհայտ փաստը: Հայաստանը ծանր ռազմական պարտություն է կրել, հաշտվել է այսպես կոչված «անվտանգության գոտու» կորստի հետ, հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում «պահանջների նշաձողի իջեցման» օգտին: Ընդ որում, Երևանը ռազմա-քաղաքական ռևանշի ուժեր չունի, ինչը քանիցս խոստովանել են անգամ Փաշինյանի «կապիտուլանտական քաղաքականության» կատաղի քննադատները: Իսկ Միջազգային հանրությունը լավագույն դեպքում անհանգստանում է ղարաբաղյան հայերի հումանիտար իրավունքների և անվտանգության երաշխիքների առնչությամբ, բայց պատրաստ չէ կռիվ տալ չճանաչված հանրապետության հատուկ կարգավիճակի համար:

Ինչո՞ւ պիտի Բաքուն չընդունի գնդակի փոխանցումը և չավարտի խաղը բարձր նոտայի վրա: Ամբողջ խնդիրը քաղաքական նրբերանգավորումն է: Ղարաբաղի կարգավիճակը ընդունելով Ադրբեջանի կազմում՝ Փաշինյանը փորձեց ձեռքը գցել փրփուրին՝ առաջ քաշելով վիճելի տարածաշրջանի հայ բնակչության համար միջազգային երաշխիքների գաղափարը: Փաստորեն դա Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակ է ենթադրում, մինչդեռ Բաքուն ուզում է անվերապահ հսկողություն ստանալ այդ տարածքի վրա:

Նոր ամպրոպը Կովկասում կարող է պայթել այն պատճառով, որ երեք տարվա վաղեմության պատերազմը չապահովեց բոլոր կողմերի համար անվիճելի բացահայտ արդյունք: ԼՂՀ-ն պահպանվեց, թեկուզ անդամահատված վիճակում: Եվ անգամ հիմա, երբ չճանաչված հանրապետությունը, ըստ էության, պաշարված է, մի նախագահը (Արայիկ Հարությունյան) հրաժարական է տալիս, մյուսին (Սամվել Շահրամանյան) ընտրում են հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի պատգամավորները: Քաղաքական գործիչները վիճում են Ղարաբաղի գոյության հեռանկարների շուրջ, իսկ որոշ բազեներ, ինչպիսին Սամվել Բաբայանն է (1990-ականներին ԼՂՀ բանակի հրամանատար և պաշտպանության նախարար), առաջարկում են բովանդակալից բանակցություններ Բաքվի հետ:

Բայց Ադրբեջանի իշխանությունները դա չեն կամենում: Ներքաղաքական դասավորությունը չճանաչված հանրապետությունում նրանց այնքան էլ չի հետաքրքրում: Ինչպես իրավացիորեն նկատում է բրիտանացի կովկասագետ Թոմաս դը Վաալը. «Բաքուն զգուշացնում է, որ ղարաբաղցի հայերը պետք է հաշտվեն Ադրբեջանի պետական համակարգին լիակատար ինտեգրվելու հետ, և նրանց համար որևէ տարածքային ինքնավարության մասին խոսք անգամ չի կարող լինել»: «Միակ ճանապարհը [Ղարաբաղի հայերի համար] Ադրբեջանի կազմում իրենց ապագայի մասին երկխոսությունն ու քննարկումն է: Ուրիշը պարզապես չկա, քանի որ մնացած բոլորը լեգիտիմ չեն: Դա մեր կարմիր գիծն է»,- կնիքը խփում է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը:

Սրանից էլ բխում են և՛ վերջնագրերը, և՛ Լաչինի միջանցքի բացման հետ համաժամանակյա Աղդամ-Ստեփանակերտ երթուղու պահանջը, այսինքն՝ Ղարաբաղի բացումը կապվում է վիճելի տարածաշրջանը Ադրբեջանի կազմում ներառելու ուժեղացման հետ:

Այդքան կոշտ պահանջները, ի դեպ, պայմանավորված են ոչ միայն Հայաստանի թուլությամբ և Ադրբեջանի՝ անցյալի նվաստացումների ու պարտությունների հոգեբանական փոխհատուցման հասնելու ձգտումով: Բաքուն գիտի, որ այժմ իր հետ լավ հարաբերություններ պետք են և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին, և՛ Իրանին, չասենք արդեն Թուրքիայի մասին: Ադրբեջանի իշխանությունների հետ, թեպետ տարբեր պատճառներով, այս աշխարհի հզորները չեն ցանկանում վիճել: Ընդ որում, Իլհամ Ալիևը չի ձգտում նոր Միխայիլ Սաակաշվիլի դառնալ, նա ճակատ-ճակատի բախման չի գնում թե՛ Մոսկվայի, թե՛ Վաշինգտոնի, թե՛ Բրյուսելի հետ: Ադրբեջանի նախագահը զգուշորեն, բայց հետևողականորեն տեղաշարժում է «կարմիր գծերը»՝ դիավանագիտական նախաձեռնությունները համադրելով ուժային ճնշման հետ: Եվ առայժմ այդ մարտավարությունը տալիս է պետքական արդյունքը: Ղարաբաղի կարգավիճակն արդեն անհետացել է բանակցությունների սեղանից, այդ հարցով հանրաքվեի մասին մոռացել են, փոխարենը աստիճանաբար շրջանառության մեջ է մտել Հայաստանի … տարածքային ամբողջականության թեման: Այստեղ-այնտեղ վիճում են Զանգեզուրի, «Արևմտյան Ադրբեջանի» շուրջ: Նկատենք՝ այդ ուղղությամբ ոչ պակաս չլուծված խնդիրներ կան, քան ղարաբաղյան գծում:

Միջազգային համատեքստ. նոր մարտահրավերներ

«Իրավիճակի պարադոքսն այն է, որ լարվածությունը Ղարաբաղի շուրջն աճում է՝ չնայած Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ աշխույժ դիվանագիտական շփումներին»,- արձանագրում է Թոմաս դը Վաալը: Ավելացնենք, որ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը, հայ և ադրբեջանցի նախարարները, խորհրդականները և դիվանագետներն ավելի ու ավելի գործուն են շփվում Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Եվրամիության գործընկերների հետ: Սակայն, եթե իրավիճակին ավելի ուշադիր հետևենք, այդ պարադոքսը կդառնա հեշտ բացատրելի:

«Կովկասում 2020 թվականից հետո նոր ստատուս քվո է հաստատվել» թեզը վաղուց արդեն ծամծմված տափակություն (տրյուիզմ) է դարձել: Բայց կա նրբերանգ. այդ ստատուս քվոն բաժանվում է երկու փուլի: Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները միչև Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը սկսվելը հակադրությունների՝ առճակատման և կոոպերացիայի դիալեկտիկական միասնություն էին: «Նորմանդական քառյակի» ձևաչափերը, մերձդնեստրյան «5+2»-ը,  Ղարաբաղի հարցով Մինսկի խմբի համանախագահների եռյակը վկայում էին, որ մենք ընդհանուր շահեր չունենք, բայց ռիսկերը հեջավորելու պատրաստակամություն կա: Այդ խորապատկերում ղարաբաղյան գիծը խիստ առանձնանում էր: 2020-ին Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, պատրաստ էր այստեղ Ռուսաստանին որոշ առաջնորդություն վերապահել և՛ այն նկատառումով, որ չծանրաբեռնի իրեն ավելորդ պարտավորություններով, և՛ այն նպատակով, որ թույլ տա Մոսկվային սխալներ անել «գետնի վրա», և՛ որպեսզի բարդացնի նրա հարաբերությունները Թուրքիայի հետ, և՛ որպեսզի չթողնի կամակոր Անկարային չափից ավելի ամրանալ Կովկասի տարածաշրջանում: Բայց 2020 թվականը արմատապես փոխեց իրավիճակը ոչ միայն Ուկրաինայում և նրա շուրջը: Արևմուտքը դադարեց Ռուսաստանին գործընկեր համարելուց (թեկուզ մրցակցող) Անդրկովկասում: Հիմա նա ձգտում է վարկաբեկել Կրեմլի գործողությունները: Ե՛վ որպես խաղաղապահի, և՛ որպես Հայաստանի դաշնակցի ու Ադրբեջանի գործընկերոջ: Այդ խնդիրը մեծապես հեշտանում է այն հանգամանքով, որ Մոսկվան, ուժերը կենտրոնացնելով Ուկրաինայում, Կովկասին վերաբերվում է լոկ երկրորդ հերթին: Հարմար համատեքստ, որպեսզի նրանք, ովքեր հույս ունեն, որ Ռուսաստանը տարածաշրջանում երկարաժամկետ ստատուս քվո կապահովի, սկսեն կասկածել` մի՞թե  նա անփոխարինելի գործընկեր է:

Ամերիկյան և ֆրանսիական դիվանագետները հաճույքով օգտվում են Մոսկվայի և Երևանի երկխոսության մեջ ծագած բարդություններից: Նորից գործում է իրավիճակի ընկալման անհամաչափությունը Ռուսաստանում և Հայաստանում: Ինչի՞ց է վախենում Մոսկվան: Ռուսաստանը հայկական իրավիճակը դիտարկում է ոչ հենց այնպես, այլ Արևմուտքի հետ գլոբալ հակամարտության համատեքստում: Այլ կերպ ասած՝ նրա համար առաջին հերթին կարևոր է, որ Հայաստանը չգնա Վրաստանի հետքերով և չփոխադրվի թշնամական ճամբար: Եթե դա տեղի ունենա, ապա Անդրկովկասը դառնում է միատարր տարածություն, որը ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կվերաձևաչափեն իրենց ուզածով: Սրանից էլ այնքան զգացմունքային, երբեմն անզուսպ արձագանքը հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին:

Ինչի՞ց է վախենում Երևանը: Թեպետ հայկական պոլիտիկումը և հասարակությունը ընդհանուր առմամբ արդեն Ղարաբաղը որպես պետական ինքնության գլխավոր տարր չեն դիտում, նրա կորուստն առաջվա պես վախեցնում է: Եվ ոչ միայն որպես պարտության ակներև վկայություն, այլև որպես անդառնալիության կետ, որը տանում  բուն Հայաստանի տարածքի նեղացման: Հակագործողությունների համար այդ երկիրը սեփական ուժեր չունի, իսկ Ռուսաստանից ավելին են պահանջում, քան նա այժմ՝ «այստեղ և հիմա» կարող է տալ: Չստանալով ցանկալին՝ և՛ էլիտան, և՛ Հայաստանի հասարակության մի հատվածը վրդովվում են, հապճեպ, տարերայնորեն փորձում են Ռուսաստանին փոխարինող գտնել և արագ ինչ-որ «անվտանգության կոնսորցիում» կառուցել՝ դիմելով մե՛կ ԱՄՆ-ին, մե՛կ Ֆրանսիային, մե՛կ Իրանին ու Հնդկաստանին: Հաշվի առնելով վերն ասվածը՝ ամերիկացիների հետ համատեղ զորավարժությունները ոչ այնքան մարտահրավեր են Մոսկվային, որքան դադար առնելու և շունչ քաշելու փորձ, չէ՞ որ դժվար թե ադրբեջանցիները որոշեն գրոհել Նահանգների զինվորական համազգեստ հագած քաղաքացիների վրա:

Այնպես որ խնդիրը միայն Նիկոլ Փաշինյանի կենսագրության և անձի առանձնահատկությունները չեն: Հայաստանը նախկին ղեկավարների ժամանակ էլ համագործակցել է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ, նրա զինվորները ծառայել են Կոսովոյի և Աֆղանստանի զորակազմերում: Սակայն նախկինում հռչակված «կոմպլեմենտարիզմը» (հայկական դիվանագիտության պաշտոնական կարգախոսը, որ շրջանառության մեջ է մտել Ռոբեր Քոչարյանի նախագահության տարիներին) այդքան ցցուն չի հակադրվել Հայաստանի անվտանգության վրա ռուսական «մենաշնորհին»: Փաշինյանին և նրա շրջապատին ավելի հեշտ է խոսել արևմտյան գործընկերների, քան նախկին հայ առաջնորդների հետ: Սերնդային գործոնը նույնպես դեր է խաղում: Ներկայիս հայաստանյան իշխանությունների գործողություններում մենք տեսնում ենք և՛ ատելության դրսևորումներ, և՛ չափազանցված ակնկալիքներ: Հիշենք հենց միայն այն հրճվանքը «Արցախի ժողովրդի ցեղասպանություն» արտահայտության առիթով, որն օգտագործում  է ամերիկյան այս կամ այն կոնգրեսմենը:  Սակայն չի կարելի անտեսել և այն, որ հայ հասարակությունն իրոք հիասթափված է Ռուսաստանից: Չլիներ դա, ինչպես նաև ֆրուստրացիան ռազմական պարտությունից, որև քաղաքական գործիչ, թեկուզ եռակի «արևմտամետ» ու «սորոսական», չէր կարող Մոսկվային խիստ ընդդիմախոսի դիրք բռնել: Նշենք նաև, որ բուն Ղարաբաղի գործոնն այլևս կոնսենսուս չէ հայ հասարակության ներսում: «Միացումի» բեռից շատերն ուղղակի հոգնել են, իսկ բուն «ղարաբաղացման» վտանգը նախընտրում են չնկատել:

Այս իրավիճակում Մոսկվայի համար չափազանց կարևոր է հաղթահարել հաղորդակցական ճգնաժամը Երևանի հետ հարաբերություններում, որից, կասկած չկա, կփորձեն օգտվել և՛ Փարիզը, և՛ Վաշինգտոնը: Ինչո՞ւ է այդ խնդիրը կարևոր նախ և առաջ Ռուսաստանի համար: Եթե Հայաստանի պոլիտիկումը և անգամ հասարակության զգալի մասը պատրաստ են հաշտվել Արևմուտքի տարածաշրջանային կրտսեր գործընկերոջ դերի հետ՝ մեղադրելով դրա համար վստահությունը չարդարացրած դաշնակցին, ապա Ռուսաստանի համար դա ընդունելը կնշանակի հրաժարվել ներկայությունից ոչ միայն Հայաստանում, այլև առհասարակ Կովկասում: Ամենայն հավանականությամբ նման սցենարը ձեռնտու կլինի և՛ Նահանգներին, և՛ Ֆրանսիային, և՛ ԵՄ-ին՝ միասին վերցրած: Ուստի հնարավոր չէ իրավիճակ փոխել՝ առանց բովանդակալից երկխոսության Երևանի հետ, ցույց տալով ԱՄՆ-ի և Ֆրանսիրայի առաջակությունների պատրանքային բնույթը (որոնք չեն պատրաստվում տալ Հայաստանին ավելին, քան Մոսկվան այսօր) և Անդրկովկասում Ռուսաստանի դիրքերի պահպանման կարևորությունը: Որքան էլ բարդ լինեն ռուսական և հայկական բարձր ներկայացուցիչների հարաբերությունները, և որքան էլ տարբեր լինեն նրանց սերնդային և արժեքային դրվածքները: Անձնական հակակրանքի մասին հարկ կլինի մոռանալ՝ հանուն ավելի նշանակալի իրողությունների:

Այլապես «նոր փոթորիկը Կովկասում» կարող է ավերիչ դառնալ ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև առհասարակ Ռուսաստանի համար, որից հետո նա ստիպված կլինի շատ բան նորից կառուցել ու վերակառուցել: Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքները շատերը կուզնան ավելի հասկանալի ու միանշանակ դարձնել: Եվ չափազանց կարևոր է այդ պայքարում սրբագրման պահը բաց չթողնել:

Սերգեյ Մարկեդոնով

Աղբյուրը՝ Профиль

 

Տարածաշրջան Հայաստան Արցախի Հանրապետություն Ադրբեջան հայ-ռուսական հարաբերություններ

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին