f

Անկախ

Շատին և Հերմոն բնակավայրերում էլեկտրական հովիվներ և շարժական արևային կայաններ են տեղադրվել որպես միջնաժամկետ լուծում արջերի կողմից տնային տնտեսությունների վրա հարձակումների խնդրին


Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում է եղել` տեղում ծանոթանալու մարզի Եղեգիս համայնքի Շատին և Հերմոն բնակավայրերում մարդ-արջ կոնֆլիկտի մեղմացման և հատուցման միջոցառումների ներկայացմանը: Հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Նախարարը հուլիս ամսին այցելել էր վերոնշյալ բնակավայրեր, ծանոթացել արջերի հարձակումների արդյունքում բնակիչների կրած վնասներին և խոստացել հիմնավոր լուծումներին զուգահեռ, կարճ ժամանակում խնդրին միջնաժամկետ լուծում տալ:

Այսօր արդեն Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից արջերի կողմից առավեկ հաճախ հսրձակումների ենթարկված տնային տնտեսություններին տրամադրվել են էլեկտրական հովիվներ, որոնք օգնում են կանխել վայրի կենդանու մուտքը այգիներ և բնակելի տարածքներ:

Վայոց ձորի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ նախարարը գործընկերներին է ներկայացրել խնդրի լուծման շրջակա միջավայրի նախարարության տեսլականը, այս ընթացքում իրականացված քայլերը և հույս հայտնել, որ մարզպետարանի և միջազգային գործընկերների գործուն աջակցությամբ խնդիրը վերջնական լուծում կստանա:

Ելույթներով հանդես են եկել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը: Վերջիններս իրենց խոսքում կարևորել են կառավարություն-միջազգային կազմակերպություններ սերտ կապը և այնպիսի լուծումների առաջադրումը, որոնք իրենց մեջ կհամադրեն բնապահպանական և սոցիալական շահերը։

Հանդիպման ընթացքում եռակողմ հուշագիր է ստորագրվել Վայոց ձորի Եղեգիս համայնքի, WWF-Հայաստանի և «Եղեգ» համայնքային սոցիալկան-բնապահպանական հասարակական կազմակերպության միջև, որով սկիզբ կդրվի համայնքի «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի մեկնարկը համայանքի 2 բնակավայրերում` Շատինում և Հերմոնում:

Վայոց ձորի Եղեգիս համայնքի, WWF-Հայաստանի և «Արփի Սոլար» ՍՊԸ-ի մջև կնքված մեկ այլ հուշագրով էլ համայնքին է փոխանցվել 40 կիլովատանոց արևային կայան, որի շահագործումից գոյացած խնայողությունները կօգտագործվեն արջերի կողմից քաղաքացիներին հասցված գույքային վնասի հատուցմանը, 5 հատ 2 կիլովատանոց շարժական արևային կայաններ, որոնք ըստ անհրաժեշտության կօգտագործվեն համայնքում և հեռագնա արոտներում, ինչպես նաև, 6 հատ էլեկտրական հովիվներ (3-ը` հագեցված արևային համակարգերով), որոնք կօգնեն համայնքի բնակիչներին պաշտպանել մեղվափեթակները և այգիները արջերի հարձակումից:

«Աշխատանքային այցի երկրորդ հատվածում նախարարը, մարզպետի, Անտառային կեմիտեի նախագահի, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալի, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրենի և ներկա գործընկերների հետ այցելել է տնային տնտեսություններ, որոնց տրամադրվել են էլեկտրական հովիվները։ Համայնքի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել և տեղեկացրել, որ պաշտպանիչ միջոցների տեղադրումից հետո արդեն տևական ժամանակ է արջերը չեն մոտենում իրենց տնտեսություններին։
Նախարարը տեղեկացրել է, որ սրանով խնդրի լուծումը չի համարվում վերջնական տրված․ աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղոդրագրության մեջ։

հակոբ Սիմիդյան ՖԲ Գրառում արջ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին