f

Անկախ

Պուտինի մտքի գոհարներից կամ ավելի ճիշտ՝ ինքնախոստովանական ակտ։


Պուտինի մտքի գոհարներից կամ ավելի ճիշտ՝ ինքնախոստովանական ակտ։

1․ «Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խոսքը». Պուտին

Իյա իրո՞ք։ Ձեզ էլ ոնց որ թե տենց մի պատճառ էր պետք։ Բայց նախ հստակեցնենք՝ Հայաստա՞նն է ճանաչել, թե Նիկոլը, դրանք լրիվ հակադիր բաներ են։ Եթե ամեն դեպքում նկատի ունեք նիկոլին, ուրեմն է՛լ ավելի վատ։ Այսինքն թքած հայ ժողովրդի կարծիքի վրա, կարևորը Նիկոլի կարծիքն է։

2․ «Հուսով եմ՝ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես մեզ ասել է, հետաքրքրված չէ ԼՂ-ում էթնիկ զտում անելու հարցում». Պուտին

Երևի Ալիևը վերջում էլ պապայի արևով է երդվել։ Չէ, սրանք մեզ լրիվ էշի տեղ են դրել։

3․ «Մենք Հայաստանի հետ խնդիրներ չունենք, Փաշինյանի հետ էլ խնդիրներ չկան». Պուտին

Եթե Փաշինյանի հետ խնդիրներ չունեք, ապա հաստատ խնդիրներ կունենաք Հայաստանի ժողովրդի հետ։

4․ «Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ այնպես պայմանավորվել, որ երկու շրջան՝ Քելբաջարը և Լաչինը, ամբողջ Ղարաբաղը փաստացի մնային Հայաստանի օրենսդրության ներքո: Սակայն Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց՝ չնայած մենք 10-15 տարի փորձել ենք համոզել ՀՀ ղեկավարությանը»․ Պուտին

Սուտ է, ՀՀ նախկին բոլոր ղեկավարներն էլ համաձայն են եղել փոխզիջումների։ Ավելին, նախապատրաստվել են հստակ փաստաթղթեր, որոնք վերջին պահին վիժեցվել են Ադրբեջանի կողմից։ Էս ի՞նչ լոլոներ են, էս ի՞նչ մի աշխարհի մեղքերը հանկարծ սկսեցիք բարդել հայերի վրա։

Ամեն ինչ պարզ է, Ռուսաստանն արդեն առաջին դեմքի մակարդակով է բացում խաղաթղթերը՝ հօգուտ Ադրբեջանի։

Արցախը հայկական պահելու ու ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը պահելու միակ շանսը ՀՀ-ում նոր իշխանության ձևավորումն է, որը պետք է ԱՆԿԱԽ լինի թե՛ ՌԴ-ից, թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Մեծ Բրիտանիայից, թե՛ Թուրքիայից, թե՛ Իսրայելից և առհասարակ բոլորից՝ սպասարկելով բացառապես ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԸ։ Հակառակ դեպքում մեզ պատրաստվում են կուլ տալ բոլորը։

Անի Գասպարյան ՖԲ Գրառում Վլադիմիր Պուտին Նիկոլ Փաշինյան Արցախ Հայաստան

«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Ավելին
Ավելին