f

Անկախ

Միասնական թեկնածու կարող է դառնալ Երեւանի քաղաքապետի մեր թեկնածուն. «Մայր Հայաստան»


«Մայր Հայաստան» դաշինքից Երեւանի քաղաքապետի միասնական թեկնածու կարող է դառնալ Անդրանիկ Թեւանյանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ սեպտեմբերի 12-ին ասել է դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ մտավորականության շատ ներկայացուցիչներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ լայն աջակցություն են հայտնել միակ «ընդդիմադիր դաշինքին՝ «Մայր Հայաստանին»։

 

 

Նա հավաստիացրել է, որ բոլոր որոշումներն ընդունում է անմիջականորեն դաշինքի վարչության խորհուրդը, որը լուրջ ապագա կունենա։

Ըստ նրա՝ դաշինքի ոչ մի անդամ երբեք ներքաշված չի եղել կոռուպցիայի մեջ եւ անխոցելի է։ «Քաղաքացիները ժամանակի ընթացքում սկսել են ավելի շատ հավատալ լիակատար իշխանության մեր գաղափարին։ Սոցհարցումները ցույց են տալիս, որ մեր վարկանիշը բարձրացել է։ Գլխավոր մրցակիցը ներկայիս իշխանություններն են, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանը։ Նրանց միակ լծակը վարչական ռեսուրսն է, որը կարող է իրենց օգնել։ Նման լկտիություն, ինչպիսին այսօր է, ես առաջ երբեք չեմ տեսել։ Նախկին իշխանությունները սրանց համեմատ ընդամենը պիոներներ են։ Ինչպես կարելի է 800 մարդուց 780-ին զոռով բերել հանրահավաքի։ Սպառնում են ուսուցիչներին, մանկապարտեզների եւ այլ գերատեսչությունների աշխատողներին։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այս չարիքը Հայաստանից անհետանա»,- ընդգծել է Հակոբյանը։

Նա վստահություն է հայտնել, որ ցանկացած քայլ, որն «ուղղված է ներկա վարչակարգից ազատվելուն», սահմանադրական է։ «Նրանք իշխանության են եկել՝ խախտելով Սահմանադրությունը, եւ նախկին իշխանությունների մեղքն այն է, որ նրանք չեն կանխել դա։ Քանի դեռ Փաշինյանի ղեկավարած վարչակարգը երկրի ղեկին է, ոչ մի դրական տեղաշարժի հասնել հնարավոր չէ։ Երեւանը դարձել է քաղաք-պետություն, իսկ վերջին 4-5 տարում ներքին միգրացիան շրջաններից Երեւան ավելացել է էլ ավելի, հետեւաբար ընտրությունները մայրաքաղաքում վերածվել են համահանրապետականի»,- ամփոփել է ընդդիմադիր գործիչը։

Նշենք, որ միասնական թեկնածուի առաջադրումն արդեն անհնար է թվում, քանի որ լրացել է ԿԸՀ ինքնաբացարկի մասին հայտարարություններ տալու ժամկետը։

Մայր Հայաստան շարժում քաղաքապետի ընտրություն Ռուբեն Հակոբյան մամուլի ասուլիս Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին