«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած Լեւոն Տեր-Պետրոսյանն «ազգակործան պատուհաս» է որակել Նիկոլ Փաշինյանին, սակայն նրա կողմնակիցներն ու երբեմնի գաղափարակիրներն ակտիվ աջակցում են «ազգակործան պատուհասի» իշխանության վերարտադրությանը՝ մասնակցելով Երեւանում ՔՊ-ի քարոզարշավին։ Օրինակ, ակտիվ մասնակցողներից մեկը Հակոբ Հակոբյանի՝ Լեդի Հակոբի որդին է՝ Խաչիկ Հակոբյանը, ով Երեւան-Թուրքիա ֆուտբոլային խաղի դիտման ժամանակ ՔՊ շտաբում հսկում էր Ավինյանի թիկունքը։ Նույնն էր անում նաեւ ՀԱԿ-ի հայտնի Աբուլիկը։
Մեր աղբյուրներն ասում են, որ երկու երիտասարդներն էլ «անշահախնդիր» չեն աջակցում Ավինյանին, նրանք բազմաբնակարան շենքերի բիզնես ծրագրեր ունեն եւ շինթույլտվությունների ակնկալիքներ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12. 09․ 23 թ համարում։