«Դանիել» հզոր ցիկլոնը հարվածել է Լիբիայի հյուսիս-արևելքը։ Հորդառատ անձրևները՝ ամպրոպներով և ժամում մինչև 70 կիլոմետր արագությամբ քամիներով, տարածվել են ափերի երկայնքով, հայտնում է TV Center-ը։
Մի շարք բնակավայրեր հեղեղված են, մի քանիսը կտրված են տրանսպորտային կապից։ Հինգ զինվորականներ, որոնք ճանապարհին էին՝ օգնելու Ալ-Բայդա քաղաքի բնակիչներին, փրկարարական գործողության ընթացքում անհետացել են։
«Ջրհեղեղը հազարավոր մարդկանց քշել է ծովը։ Նրանք դեռ համարվում են անհետ կորած»,- ասել է երկրի արևելքում գտնվող կառավարության ներքին գործերի նախարար Էսսամ Աբու Զարիբը, մեջբերում է Al Hadath հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ ավելի քան հազար մարդ դարձել է կատակլիզմի զոհ։
Իր հերթին, Լիբիայի արեւելյան շրջանի կառավարության ղեկավար Ուսամա Համադը հայտնել է, որ Դերնա շրջանում զոհերի թիվը գերազանցել է երկու հազարը։
Լիբիայի իշխանությունները եռօրյա ազգային սուգ են հայտարարել։
Նախկինում Հունաստանը լրջորեն տուժել էր «Դանիել» ցիկլոնից։ Այնտեղ աղետի զոհ է դարձել առնվազն 14 մարդ։ Իսկ այսօր ցիկլոնի մոտեցմանը սպասում են Եգիպտոսում։